Փաստաբան Գոհար Մելոյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռճակագրի ընդունման օրվակ ապակցությամբ․
«Շնորհավորում եմ ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐԻՆ անսակարկելի տոնի կապակցությամբ:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՌՉԱԿՎԵՑ Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Մեր պետականության հիմնադիր նախահայրերն իրենց կուռ կամքով, արյամբ ու քրտինքով ընծայեցին մեզ անկախ պետության քաղաքացի լինելու հնարավորությունը:
Անկախության հռչակագիրն ԱՆԱՆՑ ու անժամկետ փաստաթուղթ է, որով նախանշվել են մեր պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները եւ մեկնարկել սահմանադրականության ու սահմանադրական մշակույթի ձեւավորումը։
Անկախության հռչակագրի արդիականության օրակարգը, բովանդակային բառախաղերը, քաղաքական մոտիվներով անդրադարձերը նռնակ են առ մեր անկախություն եւ պետականության գոյ:
Այսօր մաղթում եմ մեզ ուշիմություն, ողջախոհություն, սթափություն ըւ եղբայրական միասնականություն, քանզի թշնամու ճանկերը հասել են մեր ողնաշարին»։
Հղումը՝ 24News.am





