Գովազդ A1

Աջակցության շրջանակն ընդլայնվում է. Սփյուռքի թեմերը, բարձրաստիճան հոգևորականներն ու AGBU-ն՝ Վեհափառ Հայրապետի կողքին

Այսօր՝ օգոստոսի 7-ին նախատեսված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումներին ընդառաջ շարունակվում են աջակցության հայտարարությունները։ Վերջին օրերին Վեհափառ Հայրապետին սատարող եկեղեցականների, թեմերի և միջազգային կառույցների շրջանակն առավել լայն է դարձել։

Գովազդ A2

Պաշտոնական հայտարարություններով կամ առաջնորդների մակարդակով իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ Արևմտյան թեմը, ԱՄՆ Արևելյան թեմը, Կանադայի Հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը, Դամասկոսի հայոց թեմը, Բաղդադի հայոց թեմը, ինչպես նաև Գերմանիայում ծառայող հայ հոգևորականների շրջանակը։

Վեհափառ Հայրապետին աջակցող հայտարարություններով հանդես են եկել նաև բազմաթիվ բարձրաստիճան եկեղեցականներ, այդ թվում՝

Գովազդ A3

Գովազդ A4

  • Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը,
  • Քյոլնում ծառայող Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը,
  • Բաղդադի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։

Սփյուռքի եպիսկոպոսների համատեղ հայտարարությանը միացել են նաեւ

  • ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը,
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը,
  • Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը,
  • ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը,
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Աբգար արքեպիսկոպոս Հովակիմյանը,
  • ԱՄՆ Հայոց եկեղեցու Արևելյան թեմի պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը,
  • Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի մի շարք բարձրաստիճան հոգևորականներ։

Վեհափառ Հայրապետին իր բացահայտ աջակցությունն է հայտնել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Նա հայտարարել է, որ «մեր հոգևոր եղբորը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի»։ Արամ Ա-ն հայտնել է նաև, որ Վեհափառին առաջարկել է անձամբ չներկայանալ դատարան, այլ ուղարկել իր ներկայացուցչին, միաժամանակ պետական պատասխանատուներին կոչ անելով հարգալից վերաբերմունք ցուցաբերել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։

Օգիստոսի 6-ին հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)՝ կոչ անելով դադարեցնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը։ Կազմակերպությունը նշել է, որ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական իրավունքի շրջանակներում և հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել միջնորդական դեր։

Այսպիսով, դատական գործընթացին ընդառաջ Վեհափառ Հայրապետին աջակցություն են հայտնում ոչ միայն Մայր Աթոռի ներկայացուցիչներն ու առանձին եպիսկոպոսները, այլև Սփյուռքի մի շարք թեմեր, համայնքների առաջնորդներ և միջազգային հեղինակավոր հայկական կազմակերպություններ՝ ընդգծելով Եկեղեցու ներքին հարցերում կանոնական կարգի պահպանման անհրաժեշտությունը։

Նանիկ Աղասյան

Հղումը՝ Armlur.am

Գովազդ A5

Scroll to Top