Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վազգեն Գալստանյանի՝ Բագրատ Սրբազանի, «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին այսօրվա դատական նիստը կարճ տեւեց:
Դատախազությունը հաշտության առաջարկություն է անում՝ հատուցել գույքի կադաստրային արժեքը եւ գույքը վերադարձնել պետության հաշվեկշիռ։ Սակայն պաշտպանական կողմն այդ հարցը պետք է քննարկի իր վստահորդի հետ։ «Եթե նախնական տարբերակը լինի, պաշտպանական կողմը համաձայն չի լինի, որովհետեւ դատախազությունը, երբ վնասներ է գնահատում, գույքը հաշվում է շուկայական գնով, բայց հենց գալիս է իրենց կողմից հատուցում տալը, չգիտես ինչի, ուզում են փոխհատուցել կադաստրային գնով։ Ամենայն հավանականությամբ, քննարկելուց հետո պետք է առաջարկենք, որ գույքը տրվի շուկայական արժեքով գնահատման։ Եթե նման պայմանի համաձայն կլինեն, իմաստ կունենա քննարկել հաշտության հեռանկարը»,- Aravot.am-ին ասացին Բագրատ Սրբազանի պաշտպանները։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին, ժամը 10։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հղումը՝ Aravot.am





