Գովազդ A1

Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները բախվում են խտրական վերաբերմունքի

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քննադատել է իշխանություններին՝ պնդելով, որ քաղաքական հայացքների պատճառով քաղաքացիները ենթարկվում են ճնշումների։

Գովազդ A2

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում արձագանքների և հավանությունների համար մարդկանց աշխատանքից ազատելու դեպքեր են լինում, իսկ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիները հաճախ դժվարությունների են բախվում անգամ անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու հարցում։

Պատգամավորը պատմել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած մի դեպքի մասին։ Նրա խոսքով՝ երբ քաղաքացիներից մեկին առաջարկել են համատեղ լուսանկարվել, վերջինս հրաժարվել է՝ մտավախություն ունենալով, որ լուսանկարը տեսնելու դեպքում համայնքապետարանում իրեն կարող են մերժել անհրաժեշտ տեղեկանք տրամադրելու հարցում։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top