Հայաստանի վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Դավիթ Համբարձումյանին՝ նրա նկատմամբ սահմանելով վարչական հսկողություն։ Համապատասխան որոշումը հրապարակվել է հենց նոր։
Դատարանը վճռել է մասնակիորեն բավարարել կողմերի բողոքները։ Ամբաստանյալներ Դավիթ Համբարձումյանի և Գոռ Համբարձումյանի մասով դատարանը բեկանել է որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան։
Գոռ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ 2 միլիոն դրամի չափով գրավը, թողնվել է անփոփոխ։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ տնային կալանքը, փոխվել է՝ նրա նկատմամբ սահմանելով վարչական հսկողություն, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ 5 միլիոն դրամի չափով գրավը թողնվել է անփոփոխ։
Համբարձումյանին արգելվել է փոխել բնակության վայրը և շփվել գործով տուժողների հետ։
Դատավոր Կիրակոսյանը հատուկ կարծիք ունի գործն առաջին ատյանի դատարան վերադարձնելու մասով։
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։





