Գովազդ A1

ՖՈՏՈ․ Փաշինյանն արաբական երկրների դեսպանների հետ քննարկել է «խաղաղության», TRIPP-ի և COP17-ի վերաբերյալ հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էՀայաստանում հավատարմագրված արաբականպետությունների արտակարգ և լիազորդեսպաններին։

Գովազդ A2

Վարչապետը կարևորել է արաբականպետությունների հետ հարաբերություններիզարգացումն ու համագործակցության խորացումը՝ընդգծելով, որ Հայաստանի և արաբականերկրների միջև ձևավորված են պատմական ևմշակութային ամուր կապեր։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը  շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական ևտնտեսական  կապերի խորացման ուղղությամբնոր նախաձեռնությունների առաջմղմամբ։

Գովազդ A3

Գովազդ A4

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանումխաղաղության ու կայունության ապահովմաննուղղված ջանքերին։ Այդ համատեքստում, զրուցակիցները շեշտել են 2025 թվականիօգոստոսի 8–ին Վաշինգտոնում կայացածգագաթնաժողովի արդյունքում Հայաստանի ևԱդրբեջանի միջև հաստատված խաղաղությանկարևորությունը։

Դեսպանները շնորհակալություն են հայտնել նմանձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ նշելով, որ այն կնպաստի արդյունավետերկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություններկայացնող հարցերի քննարկմանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանայինհաղորդակցության ուղիների ապաշրջափակմանըմիտված քայլերի, այդ թվում՝ TRIPP նախագծիկյանքի կոչմանը միտված աշխատանքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարիհոկտեմբերին Հայաստանում անցկացվելիքԿենսաբազմազանության մասին կոնվենցիայիկողմերի 17-րդ համաժողովին (COP17)։Վարչապետը կարևորել է արաբականպետությունների պատվիրակությունների ակտիվմասնակցությունը նախատեսվողմիջոցառումներին։

Հղումը՝ Armlur.am

 

Գովազդ A5

Scroll to Top