ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը ներկայացնում է 7 կուսակցությունների հայցի վերաբերյալ զեկույցն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։
Դատարանը զեկույցի լսմանն անցավ նիստի մեկնարկից մոտ երկու ժամ անց։ Մինչ այդ քննարկվել էին միջնորդությունները և անաչառության մեջ կասկածվող երկու դատավորների մասնակցության վերաբերյալ մտահոգությունները։ Բոլոր միջնորդություններն ու մտահոգությունները մերժվել են։
Դատարանն այնքան է տարվել գործընթացով, որ նույնիսկ մոռացել էր զեկուցողին լսելու անհրաժեշտության մասին։ ՍԴ նախագահն արդեն անցել էր փաստաթղթերի քննության կարգի քննարկմանը, սակայն «ուշքի եկավ» և խոսքը տվեց դատավոր Շաթիրյանին։ Նա հայտնել է, որ ներկայացվել են մի շարք հարցումներ, այդ թվում՝ գաղտնի բնույթի։
Հիշեցնենք, որ պատասխանող կողմը ԿԸՀ-ն է, համապասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։ Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։
Հղումը՝ News.am





