Գովազդ A1

Հայ լրագրողների գործունեությունը խոչընդոտվեց, մինչդեռ միջազգային լրագրողներին թույլ տվեցին մուտք գործել համաժողովի տարածք

Գովազդ A2

Քիչ անց կմեկնարկի «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովը «Դվին» հյուրանոցային համալիրում:
Այս պահին հայ լրագրողների մուտքը հյուրանոց խոչընդոտվում է, մինչդեռ միջազգային մամուլի ներկայացուցիչներին թույլ տվեցին մուտք գործել:
Հայ լրագրողներին ԱԳՆ աշխատակիցները հայտնեցին, որ անվտանգությունը թույլ չի տալիս, որ հայ լրագրողները մուտք գործեն: Լրագրողներն ընդդիմացան, ԱԳՆ-ից էլ հորդորեցին՝ կամ լուսաբանեք ձեզ համար հատկացված վայրից, իսկ եթե չեք ցանկանում՝ գնացեք: Ի դեպ, մամուլի համար սենյակը փակ տարածք է, որտեղից կարող ես հետևել միայն ուղիղ եթերին: Անգամ սանհանգույցից չեն կարող լրագրողներն օգտվել, քանի որ միայն կարող են օգտվել հյուրանոցի ներսի սանհանգույցից, իսկ այնտեղ մուտքն արգելված է: Ի պատասխան լրագրողների խնդրանքի, թե ցանկանում են օգտվել սանհանգույցից, ԱԳՆ աշխատակիցը հայտնեց, որ վատ լուր ունի՝ մուտքն արգելվում է մինչև պաշտոնական արարողության ավարտ:

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top