Գովազդ A1

Ոստիկանները Աշոտյանի ակցիան ընդհատեցին եւ նրան հրելով հեռացրին նախագահական նստավայրի առջեւից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ԵՄ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մի մասն է: «Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է  որպես Փաշինյանի նախընտրական արշավի մաս: Երեկվա նիստին Ալիեւի  հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե եվրոպացիների, թե Հայաստանի հասցեին, եվրոպացիների մասով պատասխանեց ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլլան: Պարզվեց, որ Մեցոլլան ավելի լավ «տղա» էր, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու մի պու անգամ չհանեց ի պաշտպանություն հայության ու հայկականության»,- նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ երբ հերթը հասնում է եվրոպացիների շահերին, ի դեմս Մեցոլլայի արձագանքի, տեսնում ենք, որ եվրոպացիները լավ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ. «Եվ պաշտպանել իրենց  շահը, իսկ մեր շահը պաշտպանող չկա»:
Հղումը՝ Aravot.am

Գովազդ A2

Գովազդ A5

Scroll to Top