Գովազդ A1

Հայաստանին կրկին թշնամի է անվանել

Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է իր խոսքով «Ադրբեջանի կողմից իր տարածքների օկուպացիայից ազատագրման մասին» (խոսքն ավելի շուտ Արցախի օկուպացիայի մասին է — խմբ․)։

Գովազդ A2

Նա վերստին զառանցել է, որ «ՄԱԿ-ի կանոնադրությանը և ինքնապաշտպանության իրավունքին հենվելով՝ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը, որոնք տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին»։

«Մենք վերականգնել ենք միջազգային իրավունքն ու արդարությունը։ Մենք ինքնուրույն ապահովել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունված բանաձևերի կատարումը», — նշել է Ադրբեջանի նախագահը։

Գովազդ A3

Գովազդ A4

Նա նաև հերթական անգամ սնապարծությամբ հայտարարել է, թե «մենք պատերազմից հաղթանակած դուրս եկանք, և մեր պայքարը արդարացի էր։ Թշնամու կապիտուլյացիայից հետո մենք առաջ չշարժվեցինք. մենք կանգ առանք և խաղաղություն առաջարկեցինք»։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top