Գովազդ A1

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում մասնակցել է ռազմական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին։Յըլմազը մասնավորապես նշել է.

Գովազդ A2

«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում հաստատվի մնայուն խաղաղություն, նրա խոսքերը փոխանցում է IHA-ն։

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։ Մեր գնահատմամբ՝ արդեն խաղաղությանը շատ քիչ է մնացել։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես ռազմավարական նշանակության մեծ տարածաշրջան, շատ ավելի տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով»։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top