Գովազդ A1

Ի՞նչ տեղեկություններ է Փաշինյանը պահանջում հերքել դատական կարգով և ումի՞ց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Աննա Գևորգյանի և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի։ Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Գովազդ A2

Հայցով Նիկոլ Փաշինյանը պահանջում է Աննա Գևորգյանից և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ից հերքել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ իր հասցեին զրպարտություն համարվող տեղեկությունները։

Ի՞նչ է պահանջում հայցվորը

Գովազդ A3

Գովազդ A4

Ըստ հայցի՝ Նիկոլ Փաշինյանը պահանջում է պատասխանող Աննա  Գևորգյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել իր այն ֆեյսբուքյան էջերի միջոցով, որով կատարել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, Հայցվոր Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով՝

«Հերքում՝ 30․09․2026թ․-ին ֆեյսբուքյան էջերումս իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո հետևյալ բովանդակությամբ․ «2026 թվականի սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան էջերիս միջոցով իմ՝ «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերի տնօրինող Աննա Գևորգյանի կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են վերջինիս ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, այդ թվում՝ հետևյալ փաստացի տվյալները․

Հրապարակումներում նշվել է․

  • «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։
  • «Քանի նրանք ապրում էին նույն տանը Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։
  • «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։
  • «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։
  • «Եթե հիշում եք, 2018-2020 թթ․ Աննա Հակոբյանը հաճախ էր այցելում Շվեյցարիա։ Այցերը հիմնականում գաղտնի էին մնում, և անհայտ էր՝ ինչ նպատակով էր նա լինում այդ երկրում։ Շվեյցարիան աշխարհում հայտնի է իր բանկային գաղտնիքով։ Թալանչիների փողերը սովորաբար հանգրվանում են հենց այնտեղ։ԿԲ-ի աշխատակիցներից մեկը մեզ ասաց․ «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։»
  • «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։

Զրպարտչական հետևյալ տեղեկությունները․ Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։

Ինչպե՞ս պետք է Աննա Գևորգյանը հրապարակի հերքումը

  • Հերքումն իրականացնել Աննա Գևորգյանի այն ֆեյսբուքյան էջերի միջոցով, որոնցով կատարել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։
  • Հերքումն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։
  • Հերքումը նշված ֆեյսբուքյան էջերով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Ըստ հայցի՝ պատասխանող «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել իր այն լրատվական կայքով և ֆեյսբուքյան էջի միջոցով, որով կատարել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, Հայցվոր Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով՝

«Հերքում՝ 05․10․2026թ․-ին «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո հետևյալ բովանդակությամբ․ «2026 թվականի հոկտեմբերի 5-ին «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իր լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով ՀՀ Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ տարածվել են վերջինիս ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, այդ թվում՝ հետևյալ փաստացի տվյալները․

  • «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։
  • «Քանի նրանք ապրում էին նույն տանը Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։
  • «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։
  • «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։
  • «Եթե հիշում եք, 2018-2020 թթ․ Աննա Հակոբյանը հաճախ էր այցելում Շվեյցարիա։ Այցերը հիմնականում գաղտնի էին մնում, և անհայտ էր՝ ինչ նպատակով էր նա լինում այդ երկրում։ Շվեյցարիան աշխարհում հայտնի է իր բանկային գաղտնիքով։ Թալանչիների փողերը սովորաբար հանգրվանում են հենց այնտեղ։ԿԲ-ի աշխատակիցներից մեկը մեզ ասաց․ «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։»
  • «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։ զրպարտչական հետևյալ տեղեկությունները․Հայտնում ենք, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։

Ինչպե՞ս պետք է «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հրապարակի հերքումը

  • Հերքումն իրականացնել «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնօրինվող այն լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով, որոնցով կատարվել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։
  • Հերքումն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
  • Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։
  • Հերքումը նշված ֆեյսբուքյան էջերով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Զրպարտության համար հօգուտ Հայցվոր Նիկոլ Փաշինյանի Պատասխանողներ Աննա Գևորգյանից ու «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից համապարտության կարգով բռնագանձել 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Դատական գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման վերաբերյալ տվյալներ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Հղումը՝  Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top