Գովազդ A1

imID Sign՝ էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման նոր հարթակ

Այսօր պաշտոնապես  մեկնարկում է  imID Sign՝  Հայաստանում  առցանց  ստորագրման  նոր  հարթակ,  որը  փոխում  է  փաստաթղթերի  ստորագրման,  ուղարկման և հաստատման  գործընթացը։

Գովազդ A2

imID Sign-ի միջոցով փաստաթուղթ ստորագրելը դառնում է նույնքան պարզ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը։ Մի քանի քայլով օգտատերերը կարող են բեռնել փաստաթուղթը, ուղարկել այն ստորագրման և ապահով կերպով ստանալ իրավական ուժ ունեցող ստորագրված տարբերակը՝ ցանկացած վայրից և ցանկացած սարքից։

Հարթակը գործում է imID-ի թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի հիման վրա՝ ապահովելով անվտանգ, արագ և իրավական ուժ ունեցող թվային ստորագրության փորձառություն։

Գովազդ A3

Գովազդ A4

imID Sign-ը կլուծի ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների ամենօրյա խնդիրները՝ վերացնելով տպելու, ձեռքով ստորագրելու, սկանավորելու և փաստաթղթերը ֆիզիկապես փոխանակելու անհրաժեշտությունը։ Պայմանագրերից և համաձայնագրերից մինչև աշխատանքային փաստաթղթեր և այլ կարևոր գործարքներ.  ստորագրումն այժմ իրականացվում է մի քանի վայրկյանում։

«Թվային աշխարհում գործընթացները պետք է լինեն ոչ միայն անվտանգ, այլ նաև պարզ։ imID Sign-ի մեկնարկով մենք նոր ստանդարտ ենք սահմանում Հայաստանում՝ փաստաթուղթ ստորագրելը դարձնելով նույնքան հեշտ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը», նշեց imID Գլխավոր Տնօրեն Կարեն Մկոյանը։

imID Sign-ի հիմքում երեք կարևորագույն սկզբունքներ են՝ պարզությունը, անվտանգությունն ու իրավական ուժը։ Հարթակը հնարավորություն է տալիս փաստաթղթեր ստորագրել ընդամենը մի քանի քայլով և հիմնված է պաշտպանված թվային ինքնության և անվտանգ ենթակառուցվածքի վրա։ Իսկ դրա միջոցով կատարված ստորագրություններն ունեն իրավական ուժ և հուսալիություն։
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top