Գյումրիում բերման են ենթարկել Ջուլիետա Ավետիսյանին, որը հայտնի է իշխանության, հատկապես Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններով։ Տիկին Ջուլիետան վերջին շրջանում աչքի է ընկել լրագրողներին տված իր սուր հարցազրույցներով, երբ Փաշինյանը Գյումրի էր եկել Յոթ Վերքում պատարագի մասնակցելու, այնուհետև թմբուկ զարկելու։
Տեղեկացանք, որ կինն այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում, նրա դեմ ինչ֊որ մեկը ցուցմունք է տվել։
Հղումը՝ hraparak.am





