Իրավապահներն այսօր առավոտյան խուզարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել։ Հիմա էլ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ չնշելով, թե ինչ վարույթի մասին է խոսքը։
Հղումը՝ News.am





