Տնտեսական իշխանափոխություն
Հների ունեզրկման, հարստահարման, եղած-չեղածի պետականացման, զգետման հիբրիդային հրեշների գլխատման էմոցիաների առաձգական շղարշի ներքո թաքնված է սառը և պրագմատիկ հաշվարկ։
Խնդիրը միայն կապիտալի վերաբաշխումը չէ կամ էլեմենտար «քցոցին», ո՛չ էլ ստրատեգիական օբյեկտների կառավարման պատվիրակումը օտարերկրյա մեկ օպերատորի՝ Թուրքիային կամ Ադրբեջանին, և ո՛չ էլ այն դավադրապաշտական թեզը թե 3-րդ նախագահը իրեն ոչ ցանկալի անձանց փաթեթը հանձնել է նորեկներին (որովհետև առկաները օրնի բուն գործ են կարում), այլ Հայաստանում ֆինանսատնտեսական գործոնի «ապաքաղաքականացումը» և հների հնարավոր վերադարձի կանխումը և այդկերպ սեփական վերարտադրության հավերժաշարժիչի անխափան գործարկումը։
Արդյունքում, սակայն ՔՊ-ը վերնախավը ապահովում է իր բարձրագույն կաստայի ձևավորումը և պետության ինքնախժռման փաստացի գործընթացի շրջանակներում հարստացնում է իր թիմակիցներին՝ ձևավորելով թավշյա ֆեոդալների դաս, որոնք ըստ էության հեռու են հեղափոխական ճգնավոր լինելու և ազգի մասին մտածողի կերպարից և լուծելու են իրենց կենցաղային խնդիրները։
Հ.Գ. Լյումպեն զանգվածը թող շարունակի բարձր ծափողջյուններով ընդունել ապօրինի բռնագանձման հերթական լուրը և երազխաբության սովալլուկ մթնոլորտում տոնի իր բացառիկ հաղթանակը, որի արդյունքում բացի ակնթարթային գերհաճույքից ոչինչ չի ստանում։
Արեգ Սավգուլյանի էջից
Հղումը՝ Hraparak.am





