Գովազդ A1

Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը. ահազանգ

Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը։ Ահազանգում է լրագրող Արև Աբելյանը։

Գովազդ A2

«Պարոն Ղուլունց, վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այս արարքը սրբապղծություն է, իսկ այն կատարողը՝ սրբապիղծ։

Վստահ եմ նաև, որ կդառնաք արդարության ջատագովը և կհայտնաբերեք այս անմարդկային արարքի հեղինակին։ Երբ գտնեք այդ ապիկար, փոքրոգի մարդուկին, համոզված եմ՝ կբացատրեք, որ նման արարքը ոչ պետական, ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ էլ չգրված օրենքներով ընդունելի չէ։

Գովազդ A3

Գովազդ A4

Համոզված եմ նաև, որ նրան ականջից բռնած կտանեք ոստիկանություն՝ օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տալու, քանի որ հուշարձանի պղծումը ոչ միայն բարոյապես դատապարտելի, այլև, կախված հանգամանքներից և հուշարձանի կարգավիճակից, կարող է լինել քրեորեն պատժելի արարք, որի վերաբերյալ իրավապահ մարմինները պարտավոր են տալ համապատասխան իրավական գնահատական»,-նշում է նա։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top