Գովազդ A1

ՌԴ-ն մայիսի 30-ից կսահմանափակի ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն` վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը։

Գովազդ A2

«Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

Գովազդ A3

Գովազդ A4

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։

Հղումը՝ Hraparak.am

 

Գովազդ A5

Scroll to Top