Գովազդ A1

Տեսանյութ.«Համբալ» բառից նեղացել են, «Ալիեւի տուզիկից» չէ. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Անցած 5 տարիների ընթացքում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանով փոխել է իր բոլոր մոտեցումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Արարատում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Գովազդ A2

Նա հիշեցրել է, որ 2021 թվականին՝ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ընտրվելու դեպքում դեօկուպացնելու է Շուշին ու Հադրութը և պահպանելու է Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը։

5 տարի անց Արցախը կորսված է, իսկ վարչապետը հայտարարում է, թե Արցախյան շարժումը սխալ էր, որ Հայաստանն Արցախի հետ որևէ առնչություն չունի, որ այս բոլոր տարիներին այնտեղ ոչինչ չի կառուցվել, որ Հայաստանի պատմությունը ենթակա է վերանայման, իսկ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լրացուցիչ ուսումնասիրվի։

Գովազդ A3

Գովազդ A4

Ավելին, այսօր իշխող ուժը նույնիսկ չի էլ հանդգնում խոսել ժողովրդավարության մասին, քանի որ այն պարզապես գոյություն չունի։ Ողջ պատմության ընթացքում Հայաստանում քաղբանտարկյալների նման քանակ երբեք չի եղել, ինչպես հիմա է։

«Սա 180 աստիճանի փոփոխություն է ամեն ինչում։ Էն ժամանակ մարդիկ կարող էին ասել՝ լավ, բա էս հարիֆը ի՞նչ անի, հիմա պատերազմ է, հիմա փորձ չունի․․․։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանի համար ձայն տվողը ինքն իրեն հարց պիտի տա, թե ինչո՞ւ է ընտրում Նիկոլ Փաշինյանին»,- հարց է հնչեցրել Քոչարյանը։

Նա նշել է, որ իրեն ապշեցնում է իշխող ուժի աներեսությունը, որը երկրի գլխին բերած այսքան աղետներից հետո կարող է գնալ և մարդկանց լուսավոր ապագա խոստանալ։

«Եթե մի քիչ ամոթի զգացողություն ունենար, կհավաքեր իր կաբինետի իրերը և կհեռանար»,- հայտարարել է Քոչարյանը։

Նա նշել է, որ այսօր ընտրողները չպետք է Փաշինյանին երրորդ շանս տան, քանի որ այդ ընտրության գինը կարող են դառնալ Սյունիքն ու նույնիսկ Սևանը։ Քոչարյանը վստահ է, որ Փաշինյանը պատրաստ է հետագա տարածքային զիջումների, և նրա քաղաքականությունը, ըստ էության, պատերազմի հրավեր է։

«Երկու օր առաջ ասացի [Փաշինյանին] «համբալ», ու դա շրջանառության մեջ մտավ։ Ահավոր նեղացան։ Բայց հեչ չեն նեղացել մեկ արտահայտությունից, որ ասել եմ՝ «Ալիևի տուզիկն» է։ Չի նեղացել։ Կապ չունի, թե էդ մարդուն դու ինչ ես ասում, «Ալիև» բառը կպցրու՝ ամեն ինչ մարսելու է։ Ամոթ է։ Խոսքն այստեղ պետք է գնա, թե արդյոք մենք պատրաստ ենք ազգովի պայքարել արժանապատվության համար, թե՞ ոչ»,- հայտարարել է նա։
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top