Գովազդ A1

Տեսանյութ. «Փաշինյանի գործելաոճը նման է 1920-ականներին բոլշեւիկների կիրառած մարտավարությանը՝ փորձում են եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել»

Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ջոն Այբներն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է սասանել Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքերը։ «Սա նման է 1920-ական թվականներին բոլշեւիկների կողմից կիրառված մարտավարությանը, երբ փորձում էին եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել։ Պետք է հարց տալ՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ինչո՞ւ է այսպիսի հալածանքի ենթարկվում այսօր։ Պատասխանը կարող է տրվել միայն լիարժեք որոնելով արխիվները, որոնք տասնամյակներ շարունակ հասանելի չեն դառնում։ Բայց մի բան միանշանակ է՝ պատասխան հնարավոր չէ գտնել օրենքի մեջ, այլ քաղաքականության մեջ պետք է այն փնտրել եւ պետք է փնտրել ՀՀ սահմաններից դուրս եւ ոչ ներսում։ Փաստն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգի ներքո։ Դարեր շարունակ հայ քրիստոնյա ազգը զրկվել է քաղաքական սուբյեկտայնությունից եւ դա շարունակվում է նաեւ այսօր։ Դա համատեղ իսլամիստական, պանթյուրքական գործընթաց է, որն ուղղված էր հայերի էթնիկ զտմանը Անատոլիայից, Նախիջեւանից, Բաքվից, Սումբգայիթից եւ վերջապես՝ երեք տարի առաջ նաեւ Լեռնային Ղարաբաղից»,- Ջոն Այբները։
Հղումը՝ Aravot.am

Գովազդ A2

Գովազդ A5

Scroll to Top