Գովազդ A1

Թուրքիայում հատուկ անդրադարձել են Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններին․ մանրամասներ

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է «Առանցք․ Հայաստան» ծրագիրը։

Գովազդ A2

Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, հաղորդում է Ermenihaber-ը։

Քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունները։

Գովազդ A3

Գովազդ A4

Քըլըչը գնահատել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթությունները։ Ծրագրի ավարտից հետո նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top