Գովազդ A1

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտում պետական դավաճանության գործով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ Արմավիրի բանտում պետական դավաճանության գործով կալանավորված Թորոս Թորոսյանը, որը հացադուլի մեջ է գտնվում, ինքնասպանության փորձ է կատարել։

Գովազդ A2

Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել բանտում հսկողություն իրականացնող ծառայողմերի կողմից: Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից ArmLur.am-ին հաստատեցին տեղեկությունը.

«Օգոստոսի 11-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից»։

Գովազդ A3

Գովազդ A4

Դեպքից օրեր առաջ կալանավորված Թորոս Թորոսյանը ArmLur.am-ին խնդրել էր բարձրաձայնել իր խնդիրը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Հղումը՝ Armlur.am

Գովազդ A5

Scroll to Top