Մեր տեղեկություններով՝ երեկ Նոր Նորքի քրեական դատարանից մեղադրյալը փախուստի է դիմել։ ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, նշելով. «Օգոստոսի 3-ին ժամը 11.19-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավան և Նոր Նորք 1-ին ատյանի քրեական դատարանից մարդ է դիմել փախուստի։
Մեկնած խումբը պարզել է, որ նախաձեռնված քրեական վարույթով բացակայելու արգելք խափանման միջոց ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ՝ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում, սակայն մինչ վճիռը ուժի մեջ մտնելը խափանման միջոց է ընտրվել կալանք։ Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին»։
Հղումը՝ Hraparak.am





