Գովազդ A1

Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Գովազդ A2

Փաշինյանը հրապարակային հերքումն և 6 միլիոն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել դատավոր Երեմ Եսոյանին։

Գովազդ A3

Գովազդ A4

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ պահանջելով հերքել ասուլիսի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը․ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։

Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top