ՀՀ Սահմանադրական դատարանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի նախագահությամբ, սկսել է քննել 7 քաղաքական ուժերի միավորված հայցը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով ԿԸՀ 259Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Զեկուցողն է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Պատասխանողը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։
Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։
Բոլոր կողմերը և լիազորված ներկայացուցիչները ներկա են։
Հղումը՝ News.am





