Գովազդ A1

«Երևանի քաղաքական միջոցառումներին մասնակցող եվրոպացի առաջնորդները պետք է իմանան, որ քայլելու հեռավորության վրա գտնվում է այն բանտը, որտեղ կալանավորված է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ շինծու մեղադրանքներով»․ CSI զեկույց է հրապարակել

«Խորհրդային իշխանության ամենածանր շրջանից ի վեր Հայ առաքելական եկեղեցին երբեք չի բախվել պետության կողմից հովանավորվող այսպիսի խոր և ինտենսիվ հետապնդման»,-ամրագրված է Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) զեկույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններին։  Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) կազմակերպությունն իր պատրաստած զեկույցում հրապարակել է Հայաստանում քաղբանտարկյալների ցուցակը։ Զեկույցի հեղինակն է միջազգային իրավաբան և պատմաբան Փիթեր Ֆլյուն, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում և Կովկասում կրոնական ազատությունների հարցերում։ Այն հիմնված է նրա վերջին փաստահավաք առաքելության վրա Հայաստանում։ Զեկույցում նշված քաղբանտարկյալների թվում են հոգևորականներ, նրանց հարազատներ, փոդքասթերներ, եկեղեցու աշխատակիցներ և այլ անձինք, որոնք ձերբակալվել են ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակում։ Քաղբանտարկյալների ցուցակը կազմվել է CSI-ի կողմից՝ համագործակցելով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի առիթով Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) շահերի պաշտպանության գծով տնօրեն Ժուել Վելդկամպը նշել է․ «Երևանի կենտրոնում կազմակերպված քաղաքական միջոցառումներին մասնակցող եվրոպացի առաջնորդները պետք է իմանան, որ քայլելու հեռավորության վրա գտնվում է այն բանտը, որտեղ կալանավորված է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ շինծու մեղադրանքներով»։
Հղումը՝ Aravot.am

Գովազդ A2

Գովազդ A5

Scroll to Top