Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Նիստի օրը դեռ նշանակված չէ: Այս մասին 24News-ին հայտնում են Արմավիրի դատարանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։
Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Հղումը՝ 24News.am





