Գովազդ A1

Օլիմպիական սպորտը վերածում են քաղաքական պայքարի դաշտի

Երբ սպորտը սկսում են կառավարել դատարանների և քաղաքական կաբինետների միջոցով, Օլիմպիական խաղերը դադարում են Օլիմպիական խաղեր լինելուց։

Գովազդ A2

2026 թվականի օգոստոսին Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Մարզական արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները մեղմելու մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը։

Ձևականորեն խոսքը «օլիմպիական շարժման սկզբունքների» պաշտպանության մասին է։ Սակայն, օրինաչափ հարց է առաջանում․ ո՞վ պետք է սահմանի միջազգային սպորտի կանոնները՝ մարզական կազմակերպություննե՞րը, թե՞ առանձին պետությունները։

Գովազդ A3

Գովազդ A4

Այսօր քաղաքական ճնշումն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Վաղը նույն մեխանիզմով թիրախում կարող է հայտնվել ցանկացած երկիր, որն անցանկալի կդառնա ազդեցիկ քաղաքական դերակատարների համար։

Օլիմպիական խարտիան հենց նախատեսում է ազգային օլիմպիական կոմիտեների ինքնավարությունը և անկախությունը քաղաքական միջամտությունից։ Մարզիկը հաղթելու իր իրավունքը պետք է ապացուցի իր արդյունքով, այլ ոչ թե անձնագրով կամ իր պետության քաղաքական դիրքորոշմամբ։

Հատկապես տարօրինակ է այն իրավիճակը, երբ ազգային օլիմպիական մի կոմիտեի ներկայացուցիչները փորձում են դատական մեխանիզմների միջոցով միջազգային մարզական կազմակերպությանը պարտադրել որոշումներ ընդունել՝ ի շահ կոնկրետ քաղաքական դիրքորոշման։

Սա այլևս օլիմպիական սկզբունքների պաշտպանություն չէ։ Սա սպորտն արտաքին քաղաքականության գործիք դարձնելու փորձ է։

Եվ այստեղ հարցը շատ ավելի լայն է, քան միայն Ռուսաստանին վերաբերող խնդիրը։

Եթե այսօր քաղաքական ճնշման ներքո հնարավոր է փակել մի երկրի մարզիկների ճանապարհը դեպի Օլիմպիական խաղեր, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացած այլ երկրի նկատմամբ։

Միջազգային սպորտը պետք է անկախ մնա։ Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը «հատուկ պայմաններ» է ցանկանում, այլ որովհետև հակառակ դեպքում Օլիմպիական խարտիան վերածվում է գեղեցիկ մի գրքույկի, որը հիշում են միայն այն ժամանակ, երբ հարմար է։

Օլիմպիական խաղերում վճռորոշը պետք է լինեն վարկյանները, մետրերն ու միավորները, այլ ոչ թե քաղաքական կաբինետները։

Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top