Գովազդ A1

Յուրաքանչյուր պատարագի ժամանակ Վահանավանքի խորանից հնչում է աղոթք` արցախահայության, հայրենի հողի ու խաղաղության համար

Իրաքում ծնված, սակայն իր հոգևոր ծառայությունը Հայաստանի սրբավայրերից մեկի` Վահանավանքի հետ կապած Տեր Ավետիքը տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում հավատքի, ազգային հիշողության ու աղոթքի միջոցով։ Նրա աղոթքներում առանձնահատուկ տեղ ունի Արցախը։ Յուրաքանչյուր պատարագի ժամանակ Վահանավանքի խորանից հնչում է աղոթք` արցախահայության, հայրենի հողի ու խաղաղության համար։ Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք Տեր Ավետիքի հոգևոր ծառայությանը, նրա մտորումներին, ինչպես նաև այն հավատքին, որը ուժ է տալիս շարունակել աղոթել Արցախի, արցախահայության ու հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար։

Գովազդ A2

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top