Գովազդ A1

Լիբանանը վերացրել է մահապատիժը

Լիբանանի խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ վերացրել է մահապատիժը։

Գովազդ A2

«Այսպիսով, Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որ պաշտոնապես հրաժարվել է ծայրահեղ այս պատժաչափից», — հաղորդում է France-Presse գործակալությունը։

Վերջին անգամ Լիբանանում մահապատիժը կիրառվել էր 2004 թվականին։

Գովազդ A3

Գովազդ A4

«Սա պատմական իրադարձություն է։ Մահապատժի առկայությունը Լիբանանի քրեական օրենսգրքում նախկինում խոչընդոտում էր Բեյրութի կողմից հետախուզվող անձանց արտահանձնմանը այն երկրներից, որտեղ այդ պատժաչափն արգելված է», — հայտարարել է Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը։

Հղումը՝ Past.am

Գովազդ A5

Scroll to Top