Գովազդ A1

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ

Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը համաձայնության են եկել ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի շուրջ։

Գովազդ A2

Այս մասին հայտարարել է ձեռնարկատիրության, նորարարության, գիտության և առևտրի նախարարության առևտրի պետնախարար լորդ Անաս Սարվարը Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում, հաղորդում է Report-ը։

Պետնախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքուն և Լոնդոնը համաձայնության են եկել զարգացնել իրենց հարաբերությունները՝ հասցնելով ռազմավարական գործընկերության։

Գովազդ A3

Գովազդ A4

Սարվարը, մասնավորապես, նշել է․

«Այս հանձնաժողովի նիստը տեղի է ունենում մեր երկու երկրների միջև հարաբերությունների կարևոր պահին, որը, թերևս, մեր պատմության ամենակարևոր շրջադարձային կետերից մեկն է։

Անցյալ տարի Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը համաձայնել են մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդ ժամանակվանից ի վեր մեր կառավարությունները քրտնաջան աշխատել են այս համաձայնագրին և մեր գործընկերությանը իրական բովանդակություն հաղորդելու համար», — նշել է բրիտանացի նախարարը։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top