ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային շրջաններին հասցված օդային հարվածների հետևանքով առնվազն 30 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Վերջին օրերին երկրի հարավում հասցված հարձակումների հետևանքով ավելի քան 30 խաղաղ քաղաքացի է զոհվել։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարգում անմեղ զոհերի հիշատակը»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։
Հղումը՝ News.am





