Գովազդ A1

Սպորտ

Սպորտ

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում է

РУСТАТ-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների ցանկը։ Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Ցուլերի» ավագը մրցակիցների դարպասին կատարել է ընդհանուր 36 հարված, որից 17-ը՝ ճշգրիտ։ Ցանկն ամբողջությամբ` Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ») — 43/19 Կոնստանտին Տյուկավին («Դինամո») — 41/15 Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») — 36/17 Ռոնալդո («Ռոստով») — 36/16 Ջոն Կորդոբա («Կրասնոդար») — 35/22 Էսեկիել Բարկո («Սպարտակ») — 35/14 Թեո Բոնգոնդա («Սպարտակ») — 33/15 Աղբյուր`  ArmSport.am

Սպորտ

Գոռ Սահակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարության մամուլի ծառայությունը։ Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել: Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):

Սպորտ

Փարիզի մրցաշար․ Խաչանովը դուրս է եկել հաջորդ շրջան

Աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում (Ֆրանսիա) ընթացող ATP-1,000 մրցաշարի երկրորդ շրջան։ Մրցաշարի մեկնարկում նա 6:4, 3:6, 7:6 (8:6) հաշվով հաղթեց ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելին (71-րդ ռակետ): Հանդիպումը տևել է 2 ժամ 25 րոպե։ Փարիզում ընթացող Մասթերսի երկրորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա ֆրանսիացի Ջովանի Մպետչի Պերրիկարի հետ։ Աղբյուր  ArmSport.am

Scroll to Top