Մենք պատրաստ էինք ցմահ ազատազրկման միայն թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչվեր. Վազգեն Սիսլյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին կաբինետի նիստ անցկացնել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ապագա գործողությունները քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը մանրամասնում է, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է «քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները»:
InNews.am- ի խմբագրությունը ստացել է նամակ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Օրեր առաջ գազի սպասարկման ծառայողն, ըստ նախապես` զանգով պայմանավորվածության, եկել է իմ տուն, կատարել ստուգման աշխատանքը, որի ընթացքում կրկին հիշեցրել եմ հակահրդեհային սարքի ոչ պիտանի լինելու մասին։ Հատուկ նշել եմ հեռախոսահամարս, որպեսզի տեղադրողները նախապես զանգեն։ Այսօր երեկոյան դարպասս վայրենաբար խփում ու բղավում են, թե իբր` դուռդ բացի։ Դարպասս ներսից կողպած է եղել, սակայն դա իրենց չի խանգարել պատից թռնել իմ բակ, ներսից կողպեքը բացել եւ ներխուժել ուրիշի սեփականություն։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես եմ տանս դուռը բացելուն պես վերջիններիս վռնդում իմ սեփական տարածքից։ Ինչպես նկատում եք, սույն խուլիգանները մե’կ չեն պատրաստվում հեռանալ, մե’կ ձեռքերով ինչ֊որ հարձակվողական տեքստ են հնչեցնում եւ շանտաժի տոնայնությամբ հարց տալիս, թե` «հիմա չե՞մ ուզում, որ սարքը տեղադրեն»։ Սա քարեդարյան պահվածք է, խուլիգանական դրսեւորում, եւ այս տեսակ «աբորիգենները» չեն էլ գիտակցում ու զղջում իրենց անօրինական գործողությունների համար։ Խնդրում եմ, օրենքի դաշտ բերել խուլիգաններին եւ ազատել պետական հիմնարկները անգրագետ պարագաներից»։ https://www.youtube.com/shorts/SVX7iCANE7A
Երեկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվող ՏԻՄ ընտրությունների լուսաբանման գործընթացում ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ մեծ ակտիվություն ցուցաբերեցին, որի ընթացքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողներից մի քանիսը թիրախավորվեցին թե՛ ընտրողների, եւ թե՛ իշխանական ներկայացուցիչների կողմից: Չորրորդ իշխանության ներկայացուցիչներին թիրախավորելու, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին InNews.am լրատվական կայքը զրուցել է «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Սոսե Չանդոյանի հետ, ով ասաց. «Մեր երկրում, հատկապես վերջին տարիներին լրագրողներն ակնհայտ թիրախավորվել են թե՛ հոգեբանական, եւ թե՛ ֆիզիկական առումով, նպատակը մեկն է՝ հնարավոր բոլոր մեթոդները գործի դնելով փորձել խոչընդոտել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, միաժամանակ հասարակությանը կտրել օբյեկտիվ իրականությունից: Հասարակության՝ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, շատ անգամ գռեհիկ խոսքը եւ արհամարհական վարքագիծը, ցածր իրավագիտակցության հետեւանք է, սակայն նույնը չէի ասի օրինակ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մասին, քանզի նրանք պարտավոր են լինել նախ կրթված, երկրորդը բարեկիրթ եւ բարեվաք: Մենք, գրեթե ամենօրյա կտրվածքով տեսնում ենք պատգամավորների սանձարձակ, շատ անգամ լկտի պահվածքը ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ: Մինչդեռ, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ չորորդ իշխանության ներկայացուցիչները առաջնորդվում են հանրային շահով եւ հանդիսանում են Օրենսդիր, Գործադիր ու Դատական իշխանության զսպաշապիկը, ուստի իրականության հետ պետք է հաշվի նստել, այլ ոչ թե վայրի ապստամբություններ նախաձեռնել»: Անդրադառնալով Գյումրիում պատգամավորի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին, փաստաբանը ընդգծեց. «Պատգամավորի վարքագծում ակնհայտ էին ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարքներ օրինակ՝ խուլիգանության հատկանիշներ՝ նա բացահայտ անհարգալից վարքագիծ էր դրսեւորում եւ հայհոյախառն արտահայտություններ հնչեցնում մի վայրում, որտեղ բազմամարդ էր, բացի այդ կատարած արտահայտությունները խոսում էին այն մասին, որ նման վարքագծով պատգամավորը փաստացի փորձում էր խոչընդոտել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Պարզապես ամոթալի է, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, ովքեր հասարակության առաջ հաշվետու են իրենց պահվածքով, հակաօրինական վարքագծով են աչքի ընկնում, սակայն շատ ավելի ցավալի է, երբ նրանցից եւ ոչ մեկ անգամ էթիկական նորմերի խախտման հիմքով ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կողմից գոնե նկատողության չեն արժանանում, սա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք»: Անի Բակունց
Կառավարությունը նախատեսում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության շրջանակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման առավելագույնը երկու հնարավորություն։ Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Այս փոփոխությունը բխում է զոհված զինծառայողների ընտանիքների համար վերարտադրողական առողջության ապահովման ծրագրի շրջանակում ընդլայնված աջակցության անհրաժեշտությունից։ Մինչ օրս փոխնակ մոր ծառայությունների համար փոխհատուցումը սահմանափակված էր մեկ անգամ։ Սակայն գործնականում առաջացել է նոր պահանջ՝ ապահովել ևս մեկ հնարավորություն փոխհատուցման համար։ Նախագիծը նախատեսում է թույլատրել շահառու ծնողներին օգտվել փոխնակ մոր ծառայությունների համար պետական փոխհատուցումից առավելագույնը երկու անգամ, խստացնել փաստաթղթերի ներկայացման կարգը՝ պահանջելով ընդգրկել արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու վերաբերյալ Առողջապահության նախարարության տեղեկանքները։ Նախատեսվում է, որ 2025 թվականին փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը չի գերազանցի 2-3-ը, ինչը կպահանջի 11-16.5 մլն դրամ։ Այս միջոցները նախատեսված են 2025 թվականի պետական բյուջեի շրջանակներում, և նախագծի ընդունումը չի պահանջի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ։ Նախագծի ընդունման դեպքում շահառու ծնողները կունենան ավելի լայն հնարավորություն՝ իրացնելու իրենց վերարտադրողական իրավունքները։ Այս փոփոխությունը նպատակ ունի խթանել զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վերականգնումը, նպաստել ընտանիքների վերարտադրողական հնարավորությունների բարելավմանը։ Նախագիծը համահունչ է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, որն ուղղված է զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական աջակցության նոր մեխանիզմների ներդրմանը։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման «e-draft» հարթակում, որտեղ շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկները և կարծիքները։ Նախագիծն ուղղված է զոհված զինծառայողների ընտանիքների վերարտադրողական առողջության աջակցության համակարգի կատարելագործմանը՝ ստեղծելով ավելի շատ հնարավորություններ ընտանիքների համար։ Տեղեկությունների և առաջարկների քննարկումն ակտիվ կմնա մինչև համապատասխան որոշման ընդունումը։
Wildberries & Russ ընկերությունը գործարկել է սպառողական վարկավորում բջջային հավելվածով ապրանքներ գնելու համար, ինչի արդյունքում այս տարբերակը հասանելի է դարձել շուկայի բոլոր գնորդներին, «ՏԱՍՍ»-ին հայտնել են միավորված ընկերության մամուլի ծառայությունում։ Wildberries & Russ-ը գործընկեր բանկերի հետ համատեղ գործարկել է հաճախորդների վարկավորման ծառայություն բջջային հավելվածում: Այժմ օգտատերերը կարող են ընտրել «վարկային» վճարման եղանակը 30 հազար ռուբլիից ավելի գնումներ կատարելիս՝ կախված ապրանքի կատեգորիայից: Նախկինում Wildberries-ը փորձարկել է վարկային տարբերակ՝ կայքի միջոցով պատվերներ կատարելիս: Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, բջջային հավելվածում այս գործառույթի գործարկումով այն հասանելի է դարձել շուկայի բոլոր ռուս հաճախորդների համար։ Նոր տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել բջջային հավելվածը։ Գնումներ կատարելիս վարկի հարցում ուղարկելուց հետո գործընկեր բանկերի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է մի քանի րոպեի ընթացքում: Այնուհետև գնորդն ընտրում է առաջարկ գործընկեր բանկից՝ համապատասխան ժամկետով, ամսական վճարման չափով և տոկոսադրույքով և ավարտում է գնումը։ Բանկի հետ վարկային պայմանագիրը սկսում է գործել միայն այն բանից հետո, երբ գնորդը վերցնում է գնումը թողարկման կետից կամ առաքիչից: Տոկոսները նույնպես սկսում են հաշվարկվել միայն այս պահից։ «Մասնավորապես, ծառայությունը թույլ կտա գնորդներին ավելի լավ կառավարել իրենց բյուջեն վաճառողների համար, այս գործիքը կօգնի մեծացնել վաճառքը բարձր միջին հաշիվ ունեցող կատեգորիաներում, որտեղ գնորդները չեն կարող միշտ իրենց թույլ տալ ապրանքի համար միաժամանակ վճարել: Միևնույն ժամանակ վաճառողներն անմիջապես ստանում են ապրանքի ամբողջ արժեքը»,- նշել են միավորված ընկերությունում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանը և Արամ Կալաջյանը: Անձնական խուզարկությամբ Կիրիշչյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0,2 գ քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթուցիչ, որոնցից մեկը՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը՝ մոխրացած հետքերով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կիրիշչյանին և Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի Աթենքի փողոցում: Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի օգտին:
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից: ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը: Հավելենք, որ «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության՝ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը»: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: