Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին

2009 թվականին հատկացված 57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2015 թվականի փետրվարից՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Արմեն Ղահրամանյանը Արցախից է և պարգևատրվել է պետական ու գերատեսչական 12 շքանշաններով, այդ թվում՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ա․Ղահրամանյանը 2018 թվականի հոկտեմբերին ծանր հիվանդության պատճառով ազատվել է պաշտոնից և մինչ այժմ շարունակում է բուժումը։ Բնակարանը հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան»,– գրել է նա։ Հղումը՝ News.am

Իրավունք

Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից

Երբեմնի ընդդիմադիր, այժմ իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը բացակայում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը մեզ պարզաբանեց․ «Եթե դատապարտյալը, մեղադրյալը համաձայն չէ, որ նիստը տեսանկարահանվի, դատարանը չի կարող իր կամքին հակառակ որոշում կայացնել։ Քանի որ դա դատական ակտերի կատարման փուլ է, սա «Դատալեքսում» չի երեւում, դատարանում երեւում են գործերը, որոնցով դատավճիռ է կայացվելու, բուն դատաքննությունն է երեւում։ Մի միջնորդություն է ներկայացվել, մենք ներկայացրել ենք առարկություն, դատարանը հավելյալ ապացույց է ուզել, որովհետեւ միջնորդությանը կից պակաս փաստաթղթեր են եղել, դատարանը պահանջել է այդ ապացույցները ներկայացնել, որից հետո որոշում կկայացնի։ Այն փաստաթղթերն են, որոնք Պրոբացիան չի ներկայացրել։ Սա շատ պարզ ընթացակարգ է, այստեղ ընդամենը որոշվում է՝ պատիժը պետք է փոխվի, թե՝ չէ»։ Մինչ այս, Վճռաբեկ դատարանը շուրջ մեկ տարի չի հայտնել իր վերջնական դիրքորոշումը, ինչը պատահական չէ։ Չի հաստատել նախկինում կայացված դատական ակտերը, չի ընտրել նաեւ ազատ արձակման տարբերակը, ուղղակի բեկանել է վերաքննիչի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության՝ արձանագրելով ընթացակարգային, այդ թվում՝ ընդդատության խնդիրներ։ Այսինքն, գործը վերադարձվել է առաջին ատյան՝ նոր քննության։ Պարզ է, որ սա որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ Առուշանյանը վերջին շրջանում շատ սերտորեն շփվում է իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին է դիմավորում, երկտակվելով բարեւում, կողքից քայլում, եւ մարդիկ նրա քաղաքական դիրքորոշման փոփոխությանն են վերագրում քրեական գործի քննության այս ընթացքը։ Եվ սա կատարվում է մի երկրում, որի ղեկավարը պարբերաբար հայտարարում է, թե «զանգովի արդարադատությունը» վերացվել է։ Հիշեցնենք, որ այս գործի դատական պատմությունը սկսվում է 2022 թվականից, երբ Սյունիքի մարզի դատարանն Առուշանյանին մասամբ արդարացրել էր ընտրակաշառքի դրվագով, սակայն պաշտոնեական չարաշահման մասով ճանաչել էր մեղավոր եւ նշանակել պայմանական ազատազրկում։ Նաեւ սահմանել էր, որ նա իրավունք չունի զբաղեցնել ՏԻՄ ղեկավարի պաշտոն։ Ավագանին հրաժարվել էր կատարել այդ պահանջը՝ դադարեցնել Գորիսի համայնքապետի պաշտոնավարումը, եւ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել՝ պատժի խստացման վերաբերյալ, որ նրան ազատազրկման տեսքով պատիժ սահմանվի, եւ պայմանականը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։ Պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր տարել այդ որոշման դեմ, որից հետո սկսվել էին Առուշանյանի կերպափոխումն ու քննության ձգձգումը՝ հօգուտ մեղադրյալի։ Այս պահին գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի քննության տիրույթում, որտեղ պետք է կայացվի վերջնական դատական որոշում։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Քաղաքականություն

6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ

«Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Սամվել Կարապետյանի հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. մայիսի 29-ին։ Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն  Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Ըստ պահանջի՝ ԱԺ նախագահը պետք է հայտնի, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով զրպարտել է Սամվել Կարապետյանին: Հերքումը պետք է հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆեյսբուքի» և «Տիկտոկի» էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո տեղադրված տեսանյութում, վճռում նշված հերքման բովանդակությունը ընթերցելու միջոցով: Սամվել Կարապետյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացված չէ»։ Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն

Քաղբանտարկյալներին «տուլիկ» են հասցնում

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակտիվը «հաշվառել» է բոլոր քաղբանտարկյալներին՝ կլինեն նրանք այլընտրանքային կալանքի պայմաններում, այսինքն՝ տնային կալանքում կամ վարչական վերահսկողության ռեժիմում, թե կալանավայրերում, եւ ամիսը մեկ անգամ պարտադիր «տուլիկ» է հասցնում այդ մարդկանց։ Խոսքը մի քանի հազար դրամանոց տուլիկի մասին չէ, այլ մի քանի հարյուր հազարանոց։ Մեզ ասացին, որ միայն սիսիանցի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանն է հրաժարվել դրանից՝ պատճառաբանելով, որ տնային կալանքում է եւ առանձնապես չունի դրա կարիքը։ Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է Սրբազան պայքարի կամ, այսպես կոչված, 18 արդարների գործով։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Մեկ օրում հարյուրից ավել խուզարկություն են արել

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են պոռոտախոսել, թե իրենք թիվ մեկն են, անմրցելի են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից՝ շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ մայիսի 25-ին՝ «ուժեղ»-ների՝ Տաշիր այցելության օրը, մի քանի ժամում քաղաքում ավելի քան հարյուր հասցեներում խուզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։ Ուշագրավն այն է, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խուզարկումների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների՝ Տաշիրում անցկացրած հանրահավաքն աննախադեպ մարդաշատ էր, ինչը ցույց տվեց, որ մարդիկ այլեւս չեն վախենում իշխանության բռնոցիներից։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Վարորդական իրավունքից զրկվածները հնարավորություն կունենան առանց քննության վերակագնել այն. Կառավարությունը նախագծին հավանություն տվեց

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը՝ ըստ ՆԳՆ ներկայացրած նախագծի։ Նախագիծն այսօր՝ մայիսի 27-ին արժանացավ Կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։ Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո, 2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր, 3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, 4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով: Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Իրավունք

Մեկնարկել են Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «նիստերը»

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը»,- նշել է նա։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են

Առաջին ատյանի դատարանը այսօր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել: «Հայլուրի» տեղեկություններով այսօր` երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել: Մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ հայտնեցին գործից: Պարզվում է՝ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց «Հայլուրի» տեղեկությունը: Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Հովհաննես Ղարաքեշիշյանը: Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը: Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին:  Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Այս նախադասությունում հայհոյանքներ էր գտել նախաքննական մարմինը։ Հղումը՝ Newsa.amn

Իրավունք

Կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց. Ռոմանոս Պետրոսյան

Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ «Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,- ասվում է հաղորդագրությունում։ Հղումը՝ News.am

Իրավունք

Խոշոր կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ-ն։ Նախարարի հրամաններով. ՆԳ նախարարությունում՝ Գեորգի Այվազյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, Գոհար Բեգոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ, Էդգար Նիկողոսյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետ, Արգամ Մնացականյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Երևանի բաժնի պետ, Լիաննա Աբրահամյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության ազդարարման ապահովման բաժնի պետ, Տաթևիկ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության արտակարգ իրավիճակների կանխատեսման, քարտեզագրման և տարածական վերլուծության բաժնի պետ, Մուշեղ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության պետի տեղակալ, Սոֆյա Աբգարովան նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության քրեածին իրավիճակի մշտադիտարկման, կանխատեսման և մոդելավորման բաժնի պետ, Տաթևիկ Ալիխանյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի պետ, Դավիթ Յազիչյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության օպերատիվ ամփոփագրերի մշակման բաժնի պետ, Արթուր Անտոնյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ, Արա Պողոսյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ, Ռուզաննա Մանուչարյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի իրավախախտումների հաշվառման բաժնի պետ, Բարսեղ Միրզոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի հետախուզումների հաշվառման բաժնի պետ, Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից, Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։ ՆԳՆ ոստիկանությունում՝ Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության պետ, Ալեքսանդր Մամիկոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության պետ, Կարինե Սաֆարյանը նշանակվել է ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության իրավապահ համագործակցության բաժնի պետ, Սարուխան Հարությունյանը նշանակվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պայքարի բաժնի պետ, Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետ, Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, Լևոն Մանուկյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի հրամանատար, Արսեն Սարգսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատար, Լևոն Բաբայանը նշանակվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար, Ավետիք Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար, Արայիկ Ալոյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության պետի տեղակալ, Արմեն Աղաբեկյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի տեղակալ, Արեն Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության օբյեկտների պետական պահպանության և հատուկ բեռների ուղեկցման անվտանգության ապահովման բաժնի պետ, Լևոն Դոլմազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման երկրորդ գնդի ծառայության կազմակերպման բաժնի պետ, Ժորա Նիկողոսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պետ, Հրաչ Բազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Աշտարակի պահպանության բաժնի պետ, Վարդան Բալեյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետ, Մուշեղ Գևորգյանը նշանակվել է Ոստիկանության Գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ, Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Լևոն Բադալյանը ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Արմեն Գասպարյանն ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Սարիբեկ Ռուստամյանն ազատվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից, Արմեն Մկրտչյանն ազատվել է ՀՈԳՎ Վեդիի բաժնի պետի պաշտոնից, ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ Արթուր Բդոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Ոստիկանության գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ Վանիկ Ղազարյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հրաչ Միրոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Պարեկային ծառայության պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության պետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Դավիթ Պետրոսյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։ ՆԳՆ փրկարար ծառայությունում՝ Արա Հովեյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ, Հրանտ Ճաղարյանը նշանակվել է Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, Գոհար Մխիթարյանը նշանակվել է Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի պետ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից, Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։ ՆԳՆ կրթահամալիրում՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ, Կարեն Զիրաքյանն ազատվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի պաշտոնից։ Հղումը՝ News.am

Scroll to Top