Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ։ Դատական գործընթացը սկսվում է այսօր։ Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր տեղեկություն կա, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները: «Բաքվում պահվող 15 գերիներին վերաբերող դատավճիռներ են բողոքարկվել, բայց քանի որ գործել են հանրային պաշտպանները, որոնց նկատմամբ պատշաճ վստահություն չկա, տեղյակ չենք, թե ում բողոքն է վարույթ ընդունվել, բայց կարծում ենք, որ դատավարության սկսվելուց հետո կտեղեկանանք»,- մասնավորապես նշել է Սահակյանը։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Հղի կինը կյանքին վերջ է տվե՞լ, թե՞ ամուսինն է մահվան պատճառը դարձել․ մանրամասներ ողբերգական դեպքից

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզում մահացած հայտնաբերված 22-ամյա Մարիաննայի հարազատները չեն հավատում, թե երիտասարդ աղջիկը կարող էր իր կյանքին վերջ տալ՝ ընթացիքից մեքենայից դուրս նետվելու միջոցով։ Նրանք վստահ են՝ ամուսինն է հղի կնոջ մահվան պատճառը: Մարիաննայի հորաքրոջ դուստրը՝ Վիկտորյան, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ սոցիալական ցանցերով էին ծանոթացել Մարիաննան և Հայկը, ամիսեր առաջ էին ամուսնացել։ Նախքան ամուսնությունը 21–ամյա Հայկի վարքագծում տարօրինակ ոչինչ չեն նկատել, ամուսնությունից որոշ ժամանակ անց, Վիկտորիայի խոսքով, երիտասարդը սկսել է բռնություն գործադրել 22-ամյա կնոջ նկատմամբ: Հղումը՝ News.am

Իրավունք

Հղի կնոջը մահվան հասցնելու դեպքով ամուսինը կալանավորվել է. նա մեղադրվում է երկու հոդվածով

Հղի կնոջը մահվան հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետեորվ (ինքնասպանության հասցնելը` հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ից: Կատարվում է նախաքննություն։ 1 անձ կալանավորվել է: Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 21–ամյա երիտասարդը ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց հայտնաբերված «Mercedes G» մակնիշի («յաշիկ») ավտոմեքենան վարելու և նշված ավտոմեքենայի մեջ Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ․-ի մարմինը տեղափոխելու համար։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային և հետքաբանական։ Հաստատվել է տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար, և ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։ Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։ Հղումը՝ News.am

Իրավունք

«Բողոքարկման հիմքեր տեսնում ենք»․ Արամ Օրբելյանը՝ Անդրանիկ Թևանյանի կալանքի մասին

«Պարոն Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացներին ներկայացուցիչների միջոցով»,- «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանավորելու՝ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ բողոքարկման հիմքեր տեսնում են և մյուս շաբաթվա սկզբին կբողոքարկեն։ Ըստ նրա՝ բացի հիմնավոր կասկածի կտորից, որը ֆիքսել են, որ նյութերում չկա, պետական գաղտնիք, հետո դրա վրա հղում չկա, նաև այն հիմքերը, որ կարող է Անդրանիկ Թևանյանը թաքնվել, խուսափել, այլ հանցագործություն կատարել, չեն կարող լինել․ «Այն փաստը, որ նա հաճախ եղել է արտերկրում, չի կարող պատճառ լինել նման կասկածի համար։ Հիմա ընտրությունների վերջին փուլն է։ Ամբողջ գործընթացը նրա համար է, որ Անդրանիկ Թևանյանի՝ ընտրական գործընթացներին մասնակցությունը հնարավորինս սահմանափակեն։ Եթե թաքնվեր, չէր մասնակցի։ Կալանքը, տնային կալանքը, վարչական վերահսկողությունը չպետք է կիրառվեր, որ ընտրական գործընթացը չխաթարվեր։ Սա ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը։ Երբ քաղաքական ուժի երկրորդ համարը, ըստ էության ուղղակի հրահանգով քաղաքական մրցակցի՝ գործող իշխանության կողմից ենթարկվում է ազատազրկման և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, դրանով իսկ խաթարվում է ընդհանուր առմամբ ընտրությունների բնականոն ընթացքը»։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել

Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Արթուր Քոչարյանի քրեական գործին FactorTV-ն պարբերաբար անդրադարձել է. երկու տասնամյակից ավելի դատապարտյալը հայտարարում է, որ անմեղ է, որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սպանության հետ։ 7 նիստով՝ ցմահ ազատազրկում․ պետությունը «ստիպում է» դատապարտյալին սպանությունն իր վրա վերցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ   2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա Արթուր Քոչարյանն այդպես էլ տուն չէր վերադարձել․ զորացրվելուց ընդամենը վեց ամիս առաջ զորամասում տեղի ունեցած սպանությունը վերագրվել էր Քոչարյանին և նրա երկու ծառայակիցներին։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր։ 2 օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։ Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխվել էին Ստեփանակերտի, ապա 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն, որտեղ բռնության են ենթարկվել։ Արթուրի խոսքով՝  անտեսելով կիրառվող բռնությունը, հենց սկզբից հայտարարել է՝ որևէ կապ չունի ողբերգական սպանության հետ։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է ծառայակցի կեղծ ցուցմունքից։ «Չկար ոչ մի հետք, ոչ մի փաստ, որ մենք մեղավոր ենք»,- դեռևս ամիսներ առաջ FactorTV-ի հետ զրույցում ասել էր Քոչարյանը։ Արդեն դատաքննության փուլում ամեն ինչ շատ արագ էր կատարվել. ընդամենը 7 նիստով Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երկու ծառայակիցները՝ 15-ական տարվա ազատազրկման։ Նշենք՝ Հայաստանում 2018 թվականից ի վեր ընդամենը 7 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ 2018 թվականին առաջին անգամ Կարեն Օգանեսյանի մասով էր դատարանը բավարարել դիմումը և հենց նիստերի դահլիճից ազատ արձակել ցմահ դատապարտյալին։ Նույն թվականի դեկտեմբերին պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով դատարանը բավարարել էր «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Վահագն Մարուքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ 2020 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել դատապարտյալի պատշաճ և դրական վարքագիծը։ Երեք ամիս անց՝ ապրիլին ևս մեկ դիմում էր բավարարվել և կրկին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ էր ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել, որ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 տարի անազատության մեջ գտնվելով՝ դրսևորել է դրական վարքագիծ։ Ցավոք, Գրիգորյանը հասցրեց ազատության մեջ անցկացնել ընդամենը 2 տարի. 2022 թվականի մարտին նա մահացավ սրտի կաթվածից։ 2021 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին։ Ինչից 4 տարի անց էլ բավարարվել էր Մհեր Ենոքյանի դիմումը։ Ռոզա Վարդանյան Հղումը՝ Factor.am

Իրավունք

«Ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին». Շարմազանովը՝ Պերմի միջազգային համաժողովում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Պերմում հրավիրված միջազգային համաժողովում իր ելույթում կոչ է արել. «Ազատություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին»։ Ավելի վաղ ելույթում նա ասել էր. «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում։ Միջազգային համաժողովի հարգելի մասնակիցներ, Եվրասիայի ժողովուրդներին, չնայած մշակութային բազմազանությանը, միավորում է հարուստ պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը։ Հարկ է նշել, որ համագործակցության ամրապնդման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն հումանիտար փոխգործակցությունը և պատմական հիշողության պահպանումը։ Սակայն, ցավոք, մեր տարածաշրջանում այսօր ևս արձանագրվում են նեոֆաշիստական բնույթի վանդալիզմի դրսևորումներ՝ ուղղված Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի դեմ։ Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում պղծվել են հայազգի հերոսների՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Լենինգրադի պաշտպանության մասնակից, նշանավոր օդաչու Նելսոն Ստեփանյանի և այլ նշանավոր հայորդիների հուշարձանները։ Բացի այդ, Ստեփանակերտում ադրբեջանական իշխանությունները բարբարոսաբար քանդել են հայկական երկու եկեղեցի, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը։ Գործընկերներ, Այս ամենը նեոնացիզմի, վանդալիզմի և հոգևոր արժեհամակարգի դեմ ուղղված գործողությունների ակնհայտ դրսևորում է։ Չի կարելի լինել անտարբեր։ Անտարբերությունը ծնելու է նոր հանցագործություններ։ Ուստի կոչ եմ անում ձեզ, որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, վճռականորեն դատապարտել ադրբեջանական վանդալիզմի այս դրսևորումները և նպաստել պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանությանը»։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20)։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Տեղեկություններ ունենք՝ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները. Սահակյան

Տեղեկություններ ունենք, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները: Այս մասին NEWS.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: «Տեղեկությունը  մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում, կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ըմդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ Ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել: Ցավոք, ստեղծվել է իրավիճակ, որ մենք որևէ հնարավորություն չունենք հավաստի տեղեկատվություն ստանալու: Նաև սա էր պատճառը, որ մենք  խնդում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,-նշեց փաստաբանը: Հղումը՝ News.am

Scroll to Top