Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ. «Հետք»

2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետք»–ը։ «Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։ «Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։ 2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։ Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։ Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։ Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։ «Նոյավան» ՍՊԸ-ից բացի, Գարիկ Սարգսյանի մորեղբայրը բաժնեմասեր ունի ևս 3 ընկերություններում։ «Աշմանգրիգ» ՍՊԸ-ում նա ունի 41% բաժնեմաս, «Ռեգնում» ՍՊԸ-ում՝ 33%, իսկ «Նոյ էներջի» ՍՊԸ-ում՝ 25%։ Վեդու համայնքապետարանի հետ «Նոյավան» ՍՊԸ-ն մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին։ Ընկերությունը 109 մլն դրամով պետք է գազիֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդի քաղաքի փողոցներում։ Այդ աշխատանքները կատարվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 50 հազար դրամ, համայնքի բյուջեից՝ 59 մլն 950 հազար դրամ։ Վեդու համայնքապետարանից հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ գազիֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որը զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն։ «Տվյալ դեպքում աշխատանքներն իրականացվել են տվյալ ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող «Թիամատ» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա»,- ասված էր համայնքապետարանի պատասխանում։ «Նոյավան» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է իր ընկերությունը, որ զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով, հաղթել գազիֆիկացման և ջրագծի կառուցման մրցույթներում։ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում նույնպես իրականացրել են նմանատիպ աշխատանքներ։ Հարցին՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապն է օգնել հաղթել մրցույթներում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե այդ հանգամանքն ազդեցություն ունենար, մյուս մրցույթներում էլ կհաղթեինք, որոնց մասնակցում ենք»։ Ապա հավելեց, որ շահերի բախում այստեղ չի տեսնում»,–գրում է «Հետք»–ը։

Իրավունք

Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ փաստաբանը մանրամասներ է հայտնում 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հետաձգվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Մանրամասների մասին Yerkir.am-ը զրուցել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։   «Այսօր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ  2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր հարուցված  10 քրեական գործերից մեկով հերթական դատական նիստն էր, որը հետաձգվեց, քանի որ  ամբաստանյալներից մեկի պաշտպանը երկրից բացակայում էր։  Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։  Հիշեցնեմ  նաև, որ Նոյեմբերի 12-ին Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ արդեն մյուս քրեական գործով դատական նիստն է»,-ասաց Սերգեյ Հարությունյանը։   Փաստաբանի խոսքով՝ «Ազատություն» ռ/կ-ի գործով դատական նիստի այս փուլում դատարանը լսում է գործով անցնող վկաներին։ «Դեռևս բազմաթիվ վկաներ կան, հաջորդիվ տուժողներին ենք լսելու, եթե իհարկե կան այդպիսիք»,-ասաց փաստաբանը։ Հերմինե Զեյնալյան

Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ պաշտպանյալս ազատ արձակվեց. Ռազմիկ Բաղդասարյան

Փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հերթական հաղթանակով. «Պաշտպանյալս, ով ձերբակալվել էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և դատարան ներկայացնելու նպատակով, հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ազատ արձակվեց»:

Իրավունք

Եթե հիմա ընդդիմությունը կոտրի Հանրային ռադիոյի դուռը, վերաբերմունք կունենամ, թող անի. Իսկ 2018-ի դեպքով չունեմ. Քոլոյան

Ես այդ ժամանակ աշխատում էի Պրահայում՝ «Ազատություն» ռադիոկայանում, ես ոչ մի վերաբերմունք չունեմ դրան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը՝ արձագանքելով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ կոտրեց Հանրային ռադիոյի դուռը: «Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ է: Ես ասում եմ, որ ոչ մի վերաբերմունք չունեմ»,-ասաց նա: Հարցին՝ իսկ եթե այսօր նույնը անի ընդդիմությունը, վերաբերմքունք կունենա՞, նա արձագանքեց. «Այո, եթե նույնը հիմա անի ընդդիմությունը՝ վերաբերմունք կունենամ: Թող անի»:

Իրավունք

Ինձ համար էլ է հարց՝ ինչու՞ իրավասու մարմնի ներկայացուցիչներ չեն անցնում քրեական վարույթներով. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3»-ի՝ անօրինական կիրառման մասին

Ինձ, բնականաբար, գրությամբ տեղեկատվությունը փոխանցվել է, քանի որ բոլոր պետական մարմինները պարտավոր են պարզաբանումներ ներկայացնել ՄԻՊ-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ոստիկանությունն օրենքի խախտումով է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ կիրառել «Զարյա-3» հատուկ միջոցը: Ըստ ՄԻՊ-ի՝ այս հարցն իր հանրային վերահսկողության տեսանկյունից կարևոր է, որ հասանելի դառնա հանրությանը․ «Հիմնական խնդիրը նախաքննական գաղտնիքն է։ Ես դարձյալ պնդել եմ իմ տեսակետը, որ այս հարցը պետք է հասանելի դառնա թե՛ հանրությանը, թե՛ լրագրողներին: Ասեմ՝ բացահայտումներ կան, բայց ես իմ գործիքակազմով չեմ կարող հանրայնացնել: Ես ինձ թույլ չեմ տա նախաքննական գաղտնիքի խախտողը դառնալ, թեպետ բացահայտումները ստացել եմ»,- ասաց նա: Իսկ թե ինչու՞ ոստիկաններից ոչ ոք չի անցնում քրեական վարույթով, Մանասյանն ասաց, որ այդ հարցն էլ է բարձրացնում գործընկեր պետական մարմինների մոտ՝ պահանջելով, որ հասարակության բոլոր սուբյեկտները՝ լինեն դրանք պետական մարմիների ներկայացուցիչներ, թե քաղաքացիներ, պատասխանատվություն կրեն իրենց ոչ իրավաչափ գործողությունների համար․ «Ինձ համար կարևոր է և շատ դեպքերում հարցական, թե ինչու՞, օրինակ, տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ: Կարևոր եմ համարում, որ բոլոր գործերի քննության ավարտին մենք ունենանք պատասխանատվության ենթարկված համապատասխան անձինք, եթե չունենանք, կօգտագործենք մեր գործիքակազմն՝ այդ առումով պատասխան ստանալու համար»,- ասաց Մանասյանը և մեկ անգամ ևս շեշտեց, որ իր համար էլ է մնում հարց, թե ինչու՞ են, օրինակ, քաղաքացիներն անցնում տարբեր վարույթներով, իսկ իրավասու մարմնի ներկայացուցիչները՝ ոչ:

Իրավունք

Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորին ԲԴԽ-ն առաջարկում է տեղափոխել Վերաքննիչ դատարան

ԲԴԽ-ն որոշել է խրախուսել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ու նրա թեկնածությունը ներկայացրել է ՀՀ նախագահին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար։ Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։ Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քննել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը, կարճել վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։ Դեռևս Հրայր Թովմասյանի գործի քննության ընթացքում մամուլում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել, որ դատավորի կողմից սույն գործով ցուցաբերվող հապճեպությունը պայմանավորված է նրա՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու հանգամանքով։ Ընդ որում, սեպտեմբերի 18-ին ԲԴԽ պաշտոնական կայքում հրապարակվեց և մամուլում տարածվեց ԲԴԽ -ի սեպտեմբերի 17-ի որոշումը՝ դատավոր Արման Հովհաննիսյանին դատավորների առաջխաղացման ցանկից հեռացնելու մասին, որը գլխավորում էր առաջխաղացման ցուցակը։ Նույն ժամանակահատվածում դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ավարտեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ։

Իրավունք, Վիդեո

Գերասիմ Վարդանյան, Վահե Դանիելյան, բոլոր այս անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների․ Արծվիկ Մինասյան

«Հայաստանի դատական իշխանությունը քաղաքական նշանակումներով և գործող իշխանության պատվերը կատարելուն միտված մի համակարգ է դարձել։ Այսօր ամենահաճախ խախտվող դրույթներից մեկը խտրականության արգելքի դրույթն է»։  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ունենք կալանավորված անձինք, ովքեր որ կալանքի տակ էին հենց իրենց քաղաքական հայացքների համար, մնացած ամեն ինչը կեղծ հիմնավորումներ են եղել։ Վառ օրինակներ են Գերասիմ Վարդանյանը, Վահե Դանիելյանը և բազմաթիվ այլ հայրենակիցներ։ Բոլոր այս անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների, օգտագործելով դատական համակարգը, օգտագործելով իրավապահների կողմից ակնհայտ խտրական մոտեցումը»,- ասաց Մինասյանը հիշեցնելով, որ 20-ից ավել մեքենաներ այսօր կալանավորված են, բայց դատական իշխանությունը մատը մատին չի տալիս։ «Դաշնակցության նկատմամբ սկսված իրավական «բեսպրեդելը» ոչ մի ձևով չի զսպվում դատական իշխանության կողմից։ Մենք այսօր գործ ունենք մի դատական իշխանության հետ, որն ամբողջությամբ գտնվում է քաղաքական պատվեր կատարելու տրամաբանության մեջ և անթաքույց ձևով սպասարկում է բոլորի շահերը, բացի հիմնական շահից՝ արդարադատության շահից, և սա լավ ապագա չի խոստանում մեզ բոլորիս»,- ասաց նա։ Մանրամասն՝ տեսանյութում։

Իրավունք

Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ փաստաբան

Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է․ «Ուղիղ 4 ամսից ավել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու համար որպես գործիք օգտագործվող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի՝ սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և լավագույնս հասկանալով հոդվածի հակասահմանադրական լինելու փաստը, Սահմանադրական դատարանը խուսանավել է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար: Ակնհայտ է, որ ՀՀ ՍԴ-ն ունենալով նվազագույն իրավական հիմքեր ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը կհռչակեր սահմանադրությանը չհակասող՝ զերծ մնալով տարատեսակ կառույցների դռները թակելու եւ կարծիքներ հավաքելու գործառույթից: Հետաքրիր է` ի՞նչ են մտածում այն դատարաններն ու հանրային մեղադրողները, որոնց անմիջական մասնակցությամբ ու թեթև ձեռքով 4 ամսից ավել է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը նույնիսկ ՍԴ֊ի կողմից այս պահին չի հաստատվել։ Սա ևս մի ցցուն ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը այս պահին էլ մեղադրվում և կալանքի մեջ է գտնվում ապօրինի և շինծու մեղադրանքով։ Հ.Գ. Հերթական անգամ արձանագրում ենք, որ 4 տարի շարունակ Գերասիմին և իր ընկերներին ենթարկում են քաղաքական հետապնդումների` լռեցնելու և իրենց քաղաքական ճանապարհից հեռացնելու համար»։

Scroll to Top