Գովազդ A1

Արտաքին լուրեր

Արտաքին լուրեր

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով: Նման հավաստիացում է տվել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», — X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: Հղումը՝ Hraparak.am

NA, Արտաքին լուրեր

Իրանի դեմ պատերազմը կշարունակվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կշարունակվի։ Նա այս մասին գրառում է արել Truth Social-ում։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունների ընթացքի վերաբերյալ Թրամփը նշել է, որ ՉԺՀ առաջնորդը շնորհավորել է իրեն երկրորդ ժամկետի ընթացքում ձեռք բերված հաջողությունների համար։ Իր վարչակազմի նվաճումների շարքում Թրամփը, մասնավորապես, նշել է «ռազմական հաղթանակը և Վենեսուելայի հետ ծաղկող հարաբերությունները» և «Իրանի ռազմական ոչնչացումը»՝ հավելելով, որ «դա կշարունակվի»։ Թրամփը ընդգծել է, որ երկու տարի առաջ՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, Միացյալ Նահանգները «անկման մեջ գտնվող երկիր» էր. «Այդ հարցում ես լիովին համաձայն եմ նախագահ Սի Ծինփինի հետ։ Բայց հիմա Միացյալ Նահանգները աշխարհի ամենագրավիչ երկիրն է, և ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ ավելի ամուր և լավը կլինեն, քան երբևէ»։ Հղումը՝ Hraparak.am

Արտաքին լուրեր

Հրադադարն ավարտվեց․ Ուկրաինան կրկին գրոհել է

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 27 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել ռուսական 3 մարզերի օդում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ «Անցած՝ մայիսի 12-ի գիշերը, Մոսկվայի ժամանակով 00.00-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռային տիպի 27 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերի տարածքներում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինացի զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի հինգ մունիցիպալիտետների 20 բնակավայրերի։ Տուժել է 8 խաղաղ բնակիչ, ևս երկու ծանր վիրավոր մահացել են հիվանդանոցներում։ Այս մասին էլ հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ուկրաինայի հարձակումների հետևանքով մեկ օրում վնասներ են արձանագրվել 2 բազմաբնակարան շենքերում և 11 մասնավոր տներում, 2 առևտրային օբյեկտներում, 1 ենթակառուցվածքային օբյեկտում, Աստվածածնի Վերափոխման տաճարում, վնասվել է նաև 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 24 տրանսպորտային միջոց։ Հիշեցնենք՝ Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադարի մասին, որը տևեց մայիսի 9-ից 11-ը։ Հղումը՝ Hraparak.am

Արտաքին լուրեր

Վրաստանում տեղի է ունենում նոր պատրիարք Շիո III-ի ձեռնադրման արարողությունը

Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում ընթանում է նորընտիր պատրիարք Շիո III-ի ձեռնադրման արարողությունը։ Տաճար են ժամանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները։ Երկուշաբթի օրը Թբիլիսիի Ցմինդա Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում տեղի ունեցավ Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ընթացքում Սինոդի 39 անդամներ քվեարկել են նոր պատրիարքի օգտին։ Յոթանասունհինգ տարեկան Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), որը մարտի 17-ին մահացած պատրիարք Իլիա II-ի տեղապահն է եղել, ստացել է 22 ձայն և ընտրվել է նոր պատրիարք։ Հղումը՝ News.am

Արտաքին լուրեր

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու մեջ

Ուկրաինական բանակը շարունակում է հարձակվել Ռուսաստանի վրա՝ խախտելով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մայիսի 9-ից 11-ը հայտարարված հրադադարի ռեժիմը, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Չնայած հայտարարված զինադադարին՝ ուկրաինական զինված կազմավորումները ԱԹՍ-ների և հրետանու կիրառմամբ հարվածներ են հասցրել մեր զորքերի դիրքերին, ինչպես նաև Ղրիմի Հանրապետությունում, Բելգորոդի, Կուրսկի, Կալուժսկայայի, Ռոստովի մարզերում և Կրասնոդարի երկրամասում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։ ՌԴ զինված ուժերը հայելային կերպով են արձագանքել հրադադարի խախտումներին», — հայտնել են գերատեսչությունից մայիսի 10-ին։ Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական կողմը մեկ օրվա ընթացքում 676 անգամ գնդակոծել է ռուսական դիրքերը, ԱԹՍ-ներով հասցրել է 6331 հարված և ձեռնարկել ութ գրոհ։ Նշվում է նաև, որ «հատուկ ռազմական գործողության» գոտում հրադադարի խախտումների ընդհանուր թիվն արդեն անցել է 16 հազարը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իր հերթին հայտնել է, որ մայիսի 10-ին ռազմաճակատում տեղի է ունեցել 144 մարտական բախում։ Ռուսական կողմն օգտագործել է ավելի քան 5 հազար կամիկաձե-դրոն և շուրջ 1,5 հազար անգամ գնդակոծել ուկրաինական բնակավայրերն ու դիրքերը։ Ըստ ամփոփագրի՝ կիրակի օրը ռուսական հարձակումները շարունակվել են բոլոր հիմնական ուղղություններով (Կուպյանսկի, Կոնստանտինովկայի, Պոկրովսկի և այլն)։ Միևնույն ժամանակ, նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հայտնել է, որ առայժմ «մասսայական հարձակումներ՝ հրթիռային կամ ավիացիոն հարվածներ չեն եղել»։ Սա, սակայն, չի վերաբերում շփման գծին և սահամանամերձ շրջաններին, որտեղ մեկ օրում գրանցվել է ավելի քան 150 գրոհ և հազարավոր հրթիռակոծություններ։ «Ռազմաճակատում ռուսական բանակը չի պահպանում լռության ռեժիմը և նույնիսկ առանձնապես չի էլ փորձում դա անել։ Ուկրաինական ստորաբաժանումները գործում են գործել հայելային կերպով», — գրել է նա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ իրենց բանակը «պատասխան հարվածներ է հասցրել ուկրաինական կողմի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրետանու և ականանետերի կրակակետերին», ինչպես նաև խոցել է կառավարման կետերն ու անօդաչուների արձակման վայրերը: Զելենսկին նաև գրել է, որ քանի որ Ռուսաստանը մայիսի 9-ին ու 10-ին հզոր հրթիռային հարվածներ չի հասցրել, Ուկրաինան էլ իր հերթին ձեռնպահ է մնացել հեռահար զենքերով պատասխան հարվածներից: Սակայն նա զգուշացրել է, որ եթե զինադադարի ավարտից հետո Մոսկվան նորից անցնի լայնամասշտաբ պատերազմի, ապա ուկրաինական կողմի պատասխանը կլինի շատ արագ ու հուժկու՝ անկախ նրանից, թե թիրախները որքան հեռու կլինեն։ Հղումը՝ News.am

Արտաքին լուրեր

Դոհայի ափերի մոտ անհայտ արկ է դիպել նավին․ UKMTO

Կատարի մայրաքաղաք Դոհայի ափերի մոտ անհայտ ծագման արկ է դիպել նավին։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO): Կենտրոնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դոհայից 23 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում։ Բեռնանավի նավապետը հայտնել է, որ նավին անհայտ արկ է դիպչել, ինչի հետևանքով բռնկված փոքր հրդեհը մարվել է։ Տուժածներ չկան։ Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին հաղորդումներ չկան։ Իշխանությունները հետաքննություն են իրականացնում։ «Նավերին խորհուրդ է տրվում տարանցման ժամանակ ցուցաբերել զգոնություն և ցանկացած կասկածելի գործողության մասին անմիջապես հայտնել UKMTO-ին»,- նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։ Հղումը՝ News.am

Արտաքին լուրեր

Զելենսկին Մոսկվայի շքերթի մասին ծաղրալից հրամանագիր է ստորագրել

Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված եռօրյա հրադադարի համաձայնագրից (մայիսի 9, 10 և 11) հետո Վլադիմիր Զելենսկին իրեն թույլ է տվեկ հեգնեկ Մոսկվային։ Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով «թույլատրվել» է մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքում շքերթ անցկացնել։ Փաստաթուղթը հրապարակվել է մայիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում։ «Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները և մայիսի 8-ին ամերիկյան կողմի հետ բանակցություններում նշված մարդասիրական նպատակով, ես կարգադրություն եմ տալիս թույլատրել շքերթը անցկացնել Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մայիսի 9-ին», — գրել է Զելենսկին։ Նա նաև հրապարակել է Կարմիր հրապարակի ճշգրիտ կոորդինատները՝ նշելով, որ այս տարածքը ժամանակավորապես «բացառված է ուկրաինական զենքի օգտագործման ծրագրերից»։ Հղումը՝ Hraparak.am  

Արտաքին լուրեր

Նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել

Չինական նավթատար լցանավը, որը նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո, հարձակման է ենթարկվել ԱՄԷ ափերի մոտ։ Նավը ստացել է վնասվածք։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, JV Innovation նավից ահազանգ է ստացվել, որ բռնկվել է հրդեհ՝ հարձակման հետեւանքով։ Նավը գտնվել է էմիրաթական Մինա-Սաքըր նավահանգստի մոտ։ Այն տեղափոխելիս է եղել նավթամթերքներ եւ քիմիկատներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հղումը՝ Hraparak.am  

Արտաքին լուրեր

Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին քննարկել Իրանի վերաբերյալ հետագա գործողությունները․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին կաբինետի նիստ անցկացնել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ապագա գործողությունները քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը մանրամասնում է, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է «քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները»:

Արտաքին լուրեր, Նորություններ

Իրանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները․ Սա կլինի Պեզեշիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։ Այցի ընթացքում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար համաժողով, նախատեսվում է նաև ստորագրել մի շարք փաստաթղթեր։

Scroll to Top