Գովազդ A1

Արտաքին լուրեր

Արտաքին լուրեր, Նորություններ

Գազային Իսրայելի հասցրած հարվածների պատճառով մեկ օրում զոհվել է 34 մարդ. Al Jazeera

Գազայի հատվածի տարբեր հատվածներում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ առնվազն 34 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի կողմից Ջաբալիա, Դեյր ալ-Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքներում եւ նրանց հարակից բնակավայրերում գնդակոծությունների, ռմբակոծությունների եւ գրոհների ժամանակ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023թ. հոկտեմբերից ի վեր տարածաշրջանի դեմ Իսրայելի ագրեսիայի հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 50 357-ի, վիրավորվել է 114 400 մարդ: 2025թ. մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց մարտերն անկլավում հրադադարի ժամկետի ավարտից հետո, տարածաշրջանում ավելի քան 1 000 մարդ է զոհվել եւ 2 359-ը՝ վիրավորվել։

Արտաքին լուրեր, Նորություններ

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ԱՄՆ կամ Իսրայելի ագրեսիային

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արագ եւ կոշտ պատասխան տալ Իրանի դեմ ԱՄՆ կամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ Այս մասին երկուշաբթի ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում ասել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը եւ չի ձգտում էսկալացիայի: Սակայն մենք խստորեն զգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ եւ իրավունք ենք վերապահում արագ եւ ուժգին արձագանքել Միացյալ Նահանգների կամ նրա միջնորդի՝ Իսրայելի ռեժիմի ցանկացած ագրեսիային մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ։ ԱՄՆ-ը կրում է ողջ պատասխանատվությունը ցանկացած թշնամական գործողությունների հետեւանքների համար»,- ընդգծել է դիվանագետը։ Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթից պատրաստվում է երկրորդային մաքսատուրքեր սահմանել Թեհրանի վրա, եթե իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ Նա սպառնացել էր, որ եթե գործարքն ամբողջությամբ մերժվի, իսլամական հանրապետությանը կսպասվի չտեսնված ռմբակոծություն։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր հերթին, պատասխանելով Թրամփի սպառնալիքներին, հայտնել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական ինտերվենցիայի հնարավորությանը։ Բայց, նրա խոսքով, եթե Վաշինգտոնը փորձի խռովություն բարձրացնել իսլամական հանրապետությունում, ապա կոշտ պատասխան կստանա։

Արտաքին լուրեր, Նորություններ

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից արցախահայերի վերաբերյալ գրառում անելու, դրան կից Արցախի դրոշի նկարը տեղադրելու համար, ու հեռացրել է գրառումը։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերի կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը, որին «խիստ բողոք» են հայտնել Շտայնմայերի գրառման համար։ «Դաշնային նախագահի սոցիալական ցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ նկար և ուղեկցող տեքստ։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հաղորդագրությունն անմիջապես ջնջվեց։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակներում: Ես շատ վշտացած եմ տեղի ունեցած սխալից և կցանկանայի անկեղծ ներողություն խնդրել այդ հրապարակման համար»,– գրված է նամակում։

Արտաքին լուրեր, Նորություններ

Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա

Անապատում ավարտվել է մեգանախագծի՝ Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքի կառուցման առաջին փուլը, հայտնում է Naked Science-ը։ Ըստ ծրագրի՝ մեգապոլիսում բնակվելու է մոտավորապես 6,5 միլիոն մարդ։ Սա այսօր աշխարհի խոշոարգույն շինարարական նախագծերից մեկն է։ Յոհան Բլասբերգի՝ 2025 թվականի սկզբին արած լուսանկարները պատկերում են նոր մայրաքաղաքի ճարտարապետությունն ու հանրային տարածքները: Այն տեղակայված է Կահիրեից 45 կիլոմետր դեպի արևելք։

Արտաքին լուրեր

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին. ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ, որ նախատեսվող փաստաթղթերն ընդունվեն, ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը նախատեսվում է մտքեր փոխանակել հավաքական անվտանգության տարածաշրջաններում առկա մարտահրավերների շուրջ, ամփոփել համագործակցության արդյունքները, ինչպես նաև քննարկել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության ծրագրերը։

Արտաքին լուրեր

Իրանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին, հայտնում է Mehr-ը։ Իր ուղերձում Պեզեշքիանը կոչ է արել Հռոմի պապին կոչ անել համաշխարհային առաջնորդներին, հատկապես քրիստոնյա կառավարություններին, կանխել «իսրայելական հանցավոր ռեժիմի շարունակական ագրեսիան»։ «Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Վատիկանի հետ կառուցողական փոխգործակցության՝ ողջ աշխարհում խաղաղություն և արդարություն տարածելու համար»,- ընդգծել է Իրանի նախագահը։

Արտաքին լուրեր

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք պատրաստվում են գիշերել Թբիլիսիի պետական համալսանի առաջին մասնաշենքի մոտ և վերականգնել իրենց վրանային ճամբարը, որն այնտեղ էր մինչև այսօր առավոտ: Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։ Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Արտաքին լուրեր

Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար

«Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպես շահավետ բոլոր կողմերի համար: Այս մասին ադրբեջակաան լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հայաստանն իր հերթին հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը, Ռուսաստանը ևս իր շահագրգռվածությունն է հայտնել: Միջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում»,- ասել է Ամիրբեկովը: Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ը նաև Ասիան Եվրոպային կապող այլընտրանքային երթուղի է, ուստի այն կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:

Արտաքին լուրեր

Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն խաղաղության հաստատման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ Լավրով

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնում է իր ներկայությունը և ձգտում է իր գերիշխանությունը հաստատել ողջ եվրասիական տարածքում, նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նիստում։ Լավրովը հայտարարել է նաև՝  ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած եվրասիական անվտանգության հայեցակարգի հիմքում է ընկած այդ  տրամաբանությունը՝ տարածաշրջանային խնդիրներին պետք է լուծում տան տարածաշրջանային  երկրները։ «Այսինքն՝ հենց տարածաշրջանի երկրները,  տվյալ դեպքում՝ Եվրասիայի երկրները  պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն։ Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը, ընտրելով   ՆԱՏՕ-ակենտրոն քաղաքականություն, ըստ էության, խաչ է քաշել ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, երբ ամենաբարձր մակարդակով և կոնսենսուսի հիման վրա բազմիցս հռչակվել է  անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, հայտարարվել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում ոչ մի կազմակերպություն չի հավակնելու գերիշխող դերի։ Բայց այս ամենը ոտնահարվել է»,- հայտարարել է Լավրովը։ «Իսկ ՌԴ նախագահի   նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- ավելացրել է Լավրովը։

Scroll to Top