Գովազդ A1

Սպորտ

Սպորտ, Քաղաքականություն

Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն

Արցախցի սամբոյի չեմպիոն Սոսեն անդրադարձել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահին, ով Ն. Փաշինյանի քարոզարշավին մրցանակ հանձնեց վերջինիս. «Ես` Սոսե Գրիգորիի Բալասանյանս, 10 տարի և ավել եղել եմ ՀՀ Ձյուդոյի և Սամբոյի մեծահասակների չեմպիոն, հավաքականի կազմում ներկայացրել եմ ՀՀ-ն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, նվաճել մեդալներ, բարձրացրել մեր Հայաստանի դրոշն ու օրհներգը, մասնակցել 2015 թվականին 1-ին եվրօլիմպիական խաղերին` Բաքվում… Բոլոր սպորտաձևերից միակ հայ աղջիկ մասնակիցն էի Սամբոյով… Այսօր ինձ իրավունք եմ վերապահում ասելու` թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի այժմյան նախագահ Միքայելի` դավաճան սրբապիղծի վրա… դատ ու դատաստան դավաճան սրբապիղծ տականքներին»: Հղումը՝ Hraparak.am

Սպորտ

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը

Tuttosport-ը Transfermarkt-ի հետ համատեղ կազմել է այս պահին լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը՝ առաջին տեղում նշելով Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին։ Լամին Յամալ («Բարսելոնա») Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ) Պաու Կուբարսի («Բարսելոնա») Յան Դիոմանդե («ՌԲ Լայպցիգ») Էստեւաո («Չելսի») Այուբ Բուադի («Լիլ») Լենարտ Կառլ («Բավարիա») Վիկտոր Ֆրոհոլդտ («Պորտու») Ջորել Հատո («Չելսի») Լուկա Վուշկովիչ («Համբուրգ») Հղումը՝ News.am

Սպորտ

Մբապե. Տխուր է մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսների

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Լա Լիգայի  36-րդ տուրից հետո մեկնաբանել է թիմի մրցելույթներն ավարտվող մրցաշրջանում։ «Մրցաշրջանը լավ սկսեցինք, բայց երկրորդ կեսում ամեն ինչ կորցրինք։ Այդպես էլ է պատահում։ Ցավալի է, քանի որ ունեինք կառուցվածք եւ խաղային ոճ, որն էլ կորցրինք։ Տխուր է մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսների։ Պետք է ընդունենք, որ մարդիկ դժգոհ են եւ քննադատում են։ Հաջորդ մրցաշրջանում պետք է շտկենք ամեն ինչ»,- Մբապեի խոսքը մեջբերում է Diario AS-ը։ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց հետնապահ «Ռեալ Օվիեդոյի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: «Ռեալը» վաստակեց 80 միավոր եւ առաջնությունը դարձյալ կավարտի երկրորդ տեղում։ Հղումը՝ News.am

Սպորտ

Սարգիս Ստեփանյանը դարձավ Պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում, 80 կգ և ավելի քաշային կարգում նվաճեցի ոսկե մեդալը և 6-րդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։ Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ։ 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում։ Այս մեդալը հերթական ապացույցն է, որ հայ մարդուն հնարավոր չէ կոտրել, եթե նա ունի հավատ, կամք և նպատակ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Առջևում նոր մարտահրավերներ են, նոր նպատակներ և նոր հաղթանակներ։ Հայաստանը պետք է միշտ հաղթի՛։ Սարգիս Ստեփանյան Հղումը՝ Aravot.am

Սպորտ

Մխիթարյանը՝ Իտալիայի գավաթակիր

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Միլանի «Ինտերը» մրցեց Հռոմի «Լացիոյի» դեմ և վստահ հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով 2-0 հաշվով։ Այս հաջողության շնորհիվ միլանյան ակումբը պատմության ընթացքում արդեն 10-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ Հղումը՝ Hraparak.am

Սպորտ

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։ «Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։ Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։ Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։ «Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։ Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։ Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։ Հղումը՝ News.am

Սպորտ

Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն

«Ազատություն». Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ: Չեմպիոնական հանդիպման գոլերից մեկը խփեց Հենրիխ Մխիթարյանը. 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը: Հղումը՝ Аravot.am

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ մրցավարներն օբյեկտիվ չեն գտնվել, ինչի պատճառով մեր որոշ մարզիկներ զրկվել են մեդալից։ «Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն. թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն»,- նշված է հայտարարության մեջ։ Հղումը։ hraparak.am  

Սպորտ

ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը դարձել էին բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճել էր 1-ական ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։ 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։ Բրոնզե մեդալ էին նվաճել Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գասպար Տերտերյանը (72 կգ)։ Հղումը՝ sport.news.am

Սպորտ

Գասպար Տերտերյանը` զինվորականների ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) հռչակվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն: Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության եզրափակչում մեր մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը՝ արծաթե մեդալակիր:

Scroll to Top