Գովազդ A1

լրահոսը «Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր». Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ըստ նրա՝ կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, իսկ «էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը»։ Պաշտոնական Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը։ Ընդ որում, Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր»։

Գովազդ A2

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top