Գովազդ A1

Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ «Արարատ-Արմենիան» կխաղա այսօր

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 11-ին «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի Սլովենիայի «Ցելյեի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին։

Գովազդ A2

Թիմերի միջև առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2։1 հաշվով, ինչի շնորհիվ հայկական ակումբը պատասխան հանդիպումից առաջ առավելություն ունի։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Տուլիպան նշել է, որ թիմը պատրաստվում է առավելագույն ջանք գործադրել առաջադրված խնդիրը լուծելու և մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։

Գովազդ A3

Գովազդ A4

Պատասխան խաղի արդյունքով կորոշվի, թե թիմերից որը կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top