Գովազդ A1

Իտալիան և Ֆրանսիան կստեղծեն կոալիցիա Լիբանանին աջակցելու համար

Իտալիան և Ֆրանսիան պայմանավորվել են կոալիցիա ստեղծել Լիբանանին աջակցություն ցուցաբերելու համար՝ այն բանից հետո, երբ ավարտվի Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Ժամանակավոր ուժերի մանդատի ժամկետը։ Այս մասին հունիսի 25-ին Անտիբում կայացած գագաթաժողովի ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Գովազդ A2

«Լիբանանի ճգնաժամային իրավիճակում Իտալիան և Ֆրանսիան կարող են վճռորոշ դեր խաղալ։ ՄԱԿ առաքելությունը (ՄԱԿ Ժամանակավոր ուժերը Լիբանանում, UNIFIL) ավարտվում է տարվա վերջին, և մենք որոշել ենք կոալիցիա ստեղծել Լիբանանին աջակցելու և մշակել ծրագիր առաքելության ավարտից հետո գործելու համար», — հայտարարել է նա։

Ինչպես նշել է Մելոնին, առաջիկայում պետք է կազմակերպվի նաև միջազգային համաժողով Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ հիմնական նպատակը կլինի անվտանգության երաշխիքների ապահովումն «այսքան կարևոր տարածաշրջանում»։
Հղումը՝ News.am

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top