Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Կասեմ՝ երբ է եղել ամենամեծ սխալը

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին իրենց շրջապատում խոսել և տարածել իր գնահատականները։ Նրա խոսքով՝ եթե մարդիկ հունիսի 7-ին որոշեն իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դա կարող է ընկալվել որպես համաձայնություն այն մտքի հետ, որ Արցախյան հերոսամարտը և հաղթանակը եղել են «ճակատագրական սխալ», ինչը, ըստ նրա, անընդունելի է։ Գրիգորյանը նշել է, որ նման մոտեցման դեպքում ապագայում հնարավոր է, որ այդ իրադարձությունները ներկայացվեն նաև դպրոցական դասագրքերում։ Նա ընդգծել է, որ Արցախյան հաղթանակը հայ ժողովրդի համար կարևոր և եզակի ձեռքբերում է, այլ ոչ թե սխալ։ Նրա գնահատմամբ՝ իրական ճակատագրական սխալը եղել է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ինչին նա, իր խոսքերով, ժամանակին ևս աջակցել է՝ ինչպես հասարակության մեծ մասը։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Փաշինյանի այցով պայմանավորված՝ «Հայաստան» դաշինքին հանդիպման համար նախատեսված վայրը չի տրամադրել

Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում: Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։ Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։ Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։ Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

ՌԴ դեսպանատունն անհեթեթ է անվանել Մեծ Բրիտանիայի այն հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն միջամտում է ՀՀ ընտրություններին

Հայաստանի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին Բրիտանական կառավարության հայտարարությունները անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։ «Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ բրիտանական մեղադրանքներն է՛լ ավելի անհեթեթ են դառնում Երևանում արևմտաեվրոպական քարոզչական «դեսանտի» ֆոնին։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ թիրախավորել է նաև Հայաստանը։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվել է Մոլդովայում և Ռումինիայում։ Ինչպես ասում են «Գող՝ սիրտը դող»»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

«Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք»․ ինչ շշնջաց Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին

Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավ անցկացնող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանի կենտրոնում մոտեցավ Փաշինյանին և ինչ-որ բան շշնջաց ականջին։ Լրատվամիջոցներում հայտնվել է այդ խոսակցությունը, որտեղ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին ասում է․ «Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք համ ԱԳՆ խոսնակի, համ իմ․․․»։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից

Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։ Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։ Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։ Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։ Հղումը՝  Aravot.am

Քաղաքականություն

«Փափուկ ամուսնալուծությո՞ւն», թե՞ ազնիվ ընտրություն․ Սիլաևը՝ Պուտինի կոչի մասին Հայաստանին՝ որոշելու զարգացման վեկտորը

Մեկնաբանելով ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները՝ փորձագետը ընդգծել է, որ հնարավորինս շուտ «կողմնորոշվելու» կոչը թելադրված չէ ընտրություններին միջամտելու ցանկությամբ, այլ եվրասիական կառույցներից Հայաստանի հնարավոր դուրս գալու գործընթացը կանխատեսելի և անցավ դարձնելու անհրաժեշտությամբ։ Նիկոլայ Սիլաևը նշել է, որ Մոսկվայում տեսնում են հստակ հակասություն հայկական իշխանությունների խոսքերի և գործողությունների միջև՝ որպես օրինակ բերելով վերջերս Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընդունելությունը։ Փորձագետի կարծիքով՝ նման քայլերը դե ֆակտո ոչ բարեկամական քաղաքականություն են, որը զրոյացնում է Հայաստանի ԱԳՆ-ի նախկին հավաստիացումները։ Փորձագետը ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը, հիշատակելով հանրաքվեի հնարավորությունը, առաջարկել է գնալ «փափուկ, կիրթ և փոխշահավետ ամուսնալուծության» ճանապարհով, եթե Հայաստանի ժողովուրդը իսկապես ընտրի եվրոպական ուղին։ «Կարևոր է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ առևտրատնտեսական հարաբերությունները կհայտնվեն քաոսի մեջ, և ստիպված կլինեն շտապ միակողմանի միջոցներ ձեռնարկել ԵԱՏՄ-ի շուկաները պաշտպանելու համար», – ընդգծել է նա։ Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտության թեմային՝ Սիլաևը մատնանշել է արևմտյան երկրների և տարածաշրջանի հարևանների կողմից աննախադեպ ճնշումը։ Նա կարծիք է հայտնել, որ Բաքվի կողմից Փաշինյանին ցուցաբերվող աջակցությունը, որը հաճախ ուղեկցվում է պատերազմ հնարավոր լինելու հռետորաբանությամբ՝ «սխալ» քվեարկության դեպքում, ընտրողների կամքի մանիպուլյացիայի ձև է։ Այս համատեքստում փորձագետը հակադրել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը, նրա խոսքով, շահագրգռված է բացառապես գործընթացի լեգիտիմությամբ և ազնվությամբ։ «ԵՄ-ն, Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են հակառակ շահագրգռությունն ունենալ, բայց Ռուսաստանը նման ձևով չի միջամտում, քանի որ լրջորեն է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը», – նշել է քաղաքագետը։ Զուգահեռներ անցկացնելով ուկրաինական սցենարի հետ, որի մասին խոսել է Ռուսաստանի նախագահը, Նիկոլայ Սիլաևը բացատրել է, որ խոսքը ոչ թե ռազմական նմանության մասին է, այլ «երկու աթոռի վրա նստելու» ողբերգական փորձի։ Նա հիշեցրել է, որ հենց Կիևի երկար ժամանակ և՛ Ռուսաստանին, և՛ ԵՄ-ին, և՛ սեփական քաղաքացիներին խաբելու փորձերն են հանգեցրել սուր ներքին պառակտման և տնտեսական փլուզման։ Փորձագետը ընդգծել է, որ այնտեղ, որտեղ Եվրամիությունը պարտադրում է այլընտրանք չունեցող կուրս՝ լինի դա Ուկրաինան, Վրաստանը կամ Մոլդովան, դա անխուսափելիորեն ծնում է քաղաքացիական հակամարտություն և բախումներ։ Սիլաևի խոսքով՝ Հայաստանի խնդիրն այժմ այս իրադարձություններից դասեր քաղելն է և ինքնիշխան որոշում ընդունելը՝ գիտակցելով Ռուսաստանի հետ կապերի խզման բոլոր տնտեսական հետևանքները։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել մի քանի պատգամավորի թեկնածուների գրանցումները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Արկադիայի Ավագյանը, ինչպես նաև «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։ Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու․ ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում․ Սամվել Կարապետյան

Մեր ժողովրդի 25-30 տոկոսը մոլորված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան՝ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա իշխանությունները, արմավիրցիների և արարատցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ նրա հրամանները կատարեն, ո՞նց անեն՝ 300,000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է», — ասել է Կարապետյանը։ Նա նշել է, թե իշխանության գալու պարագայում այդ ամենը կանգնեցնելու են և հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու։ «Մենք ունենալու ենք արժանապատիվ երկիր՝ արժանապատիվ սկզբունքներով։ Եթե հարցը ձեռնտու է մեր երկրին, ուրեմն ուզում է Ալիևը լինի, ուզում է Թուրքիան լինի, ուզում են ռուսները լինեն, ուզում են եվրոպացիները, ուզում են ամերիկացիները, մենք պետք է նայենք՝ ի՞նչն է մեր երկրի շահերին համապատասխանում։ Ես ամենածանր պայմաններն անցել եմ, եթե ես մինչև վերջ չգնայի, 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու»,-ասել է Սամվել Կարապետյանը։ հղում՝ Newday.am

Քաղաքականություն

Հեսա Սյունիքը կտան, կասեն՝ սյունեցին լավը չէր․ Տավուշի մարզի բնակիչ

«Ղարաբաղը տվին, ասին՝ ղարաբաղցին լավը չէ, հիմա Սյունիքը կտան, կասեն՝ սյունեցին լավը չէ։ Իմ պապական հողերը տվին, ամբողջ աշխարհով հայտարարեցին, թե Կիրանցի հողերը ադրբեջանական են։ Աչքս բացել եմ՝ Կիրանցի կամուրջն է եղել, աջ կողմում գրված է եղել՝ ճանապարհը սպասարկում է Իջևանի ճանբաժինը, մյուս կողմում գրված է եղել՝ ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանբաժինը։ Բայց այս կառավարության օրոք արդեն սպասարկում է Ղազախի ճանբաժինը»,- այսօր Տավուշի մարզում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ դժգոհեց մի քաղաքացի։ Մի տարեց տղամարդ էլ դժգոհեց հողի հարկերից․ «Հողերի արժեքը տարել, հասցրել են եսիմ ուր, հոր գին են դրել։ Հարկերը օր օրի բարձրացնում են, սա մինչև ե՞րբ է տևելու։ Չեմ հասկանում՝ այնտեղ փողը չի՞ հերիքում դրանց աշխատավարձի համար»։ «Պարգևավճարի փողը չի հերիքում»,- հավելեց Քոչարյանը՝ շեշտելով, որ գյուղացուն պետությունը պետք է աջակցի, որ գյուղում մնան․ «Ոչ թե հողի գինը պիտի բարձրացնես, այլ դու պիտի օգնես ու խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում»։ «Լուծարվել է գյուղը, սաղ գնում են, գյո՞ւղ է մնացել»,- հավելեց մեկ այլ բնակիչ։ «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում էին, հանդիպեցին բնակիչների հետ։ Քոչարյանն էլ նկատեց, որ բոլոր մարզերում նույն խնդիրներն են, ու հարցրեց՝ ձեր դպրոցին հլը ձեռք չե՞ն տվել, բնակիչները պատասխանեցին՝ ոչ։ «Սպասեք, հեսա դրան էլ են հասնելու»,- ասաց Քոչարյանը։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղերձն է

Ալիևն ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ: Հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու ՀՀ տարածքներն օկուպացնելուց հետո՝ հիմա էլ սեր է ուզում: Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը: Ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին՝ ատելություն են տարածում նաև Ադրբեջանի նկատմամբ: Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն: Հ.Գ. Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայորդիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան և սիրեք Ադրբեջանը: Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղերձն է: Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են ՀՀ հիմնական ընդդիմադիր ուժերին: Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է՝ պետք է զգոն լինեն: Արտակ Զաքարյանի էջից Հղումը՝ Hraparak.am  

Scroll to Top