Գովազդ A1

Քաղաքականություն

Եկեղեցի, Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։ Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան

Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։ Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար»,-գրել է  նա։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում․ դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում․ Սուրեն Սարգսյան

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։ Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։ Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։ Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,-գրել է  նա։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Գորիսում հանրահավաքի ժամանակ արձագանքել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը։ «Պարո′ն Պապիկյան, խոսում ես բանակում ծառայելուց։ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին, քո ղեկավարը չի ծառայել բանակում, իսկ ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել, մեր ղեկավարը ծառայել է»,– ասել է Նարեկ Կարապետյանը։ Հղումը՝ Hraparak.am  

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին

Ջերմ շնորհավորանքներ Պետեր Մադյարին՝ Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություններ Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելությունում։ Մենք պատրաստ ենք խորացնել Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,- գրել է նա։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Պուտինը մեկնաբանել է, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել Մոսկվա մեկնել Հաղթանակի օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հաղթանակի օրը Մոսկվա ժամանած օտարերկրյա առաջնորդները ցուցաբերել են անձնական քաջություն, փոխանցել է «Петербургский дневник»-ը։ Նա միաժամանակ նշել է, որ առանձնապես ոչինչ չի տեսնում այն բանում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Հաղթանակի օրը գալ Մոսկվա։ Ռուսաստանը նաև կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն Երևանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում, հայտնել է Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի իշխանությունները կարող էին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով, և, եթե ժողովուրդը դրան աջակցի, Ռուսաստանը կարող էր սկսել «քաղաքակիրթ ամուսնալուծության» գործընթացը, նշել է Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի դեպքում ևս ամեն ինչ սկսվեց եվրաինտեգրման հարցից։ Հայաստանի եվրաինտեգրման հարցը լիովին կարելի էր բարձրացնել ԵԱՏՄ հերթական գագաթաժողովում, հայտնել է Պուտինը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ոչ մի բառ Շուշիի մասին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը և դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին և մարդկանց։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։ Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է ուղերձում։ Նշենք, որ ուղերձում որեւէ բառ չկա Շուշիի մասին Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ տեղյակ չի եղել Զելենսկու՝ երևանյան գագաթնաժողովում հնչեցրած սպառնալիքների մասին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն. եթե այդ հարաբերությունների ողջ սպեկտրը հաշվի առնենք, այո, որոշ  տեղերում կարող են հարցեր լինել, բայց ընդհանուր առմամբ, ճգնաժամ չեմ տեսնում այդ հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մեկնաբանելով Մոսկվայից հնչած քննադատությունը՝ կապված Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելու հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը պարզապես հետևել է միջոցառման սահմանված միջազգային ձևաչափին. «Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք Հայաստանում միջազգային մակարդակի համաժողով ենք կազմակերպում և հետևում ենք այդ համաժողովի ֆորմատին համապատասխան բոլոր գործընթացներին»,–ասաց Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Զելենսկին Երևանում հայտարարել է, որ Մոսկվայում շքերթի ժամանակ կարող են ուկրաինական ԱԹՍ–ներ թռչել, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների, բայց եկեք նաև հաշվի առնենք, որ մենք չենք կարող հետևել, ով ինչ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ կարևոր է, թե Հայաստանը ինչպիսի հայտարարություններ է անում և Հայաստանը ինչպիսի դիրքորոշումներ է հայտնում»։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել, ԱԽ քարտուղարն ասաց. «Ճիշտ կլինի վարչապետին այդ հարցերը տաք, բայց ընդհանուր առմամբ այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ցույց է տալիս հենց վարչապետի հայտարարության տրամաբանությունը, որովհետև եթե այդ ճանապարհը, որ մենք ընտրել ենք, արդյունավետ լիներ, այսօր մենք այս արդյունքը չէինք ունենա։ Մենք եկել հասել ենք էս արդյունքի և տեսել ենք այն իրականությունը, որ ունենք, և ըստ դրա եզրահանգումներ ենք կատարել»։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Եռագլուխը Փաշինյանն է, Ալիեւն ու Էրդողանը. Քոչարյան

«Մենք արդեն  ասել ենք, որ եռագլուխը ինքն է՝ Ալիեւը, Էրդողանը իսկական եռագլուխ են»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը «հագնելու է ժողովրդի պատին»: Եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ այսօր հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի զբոսայգում։ Նա լրագրողներին վստահեցրել է, որ ապրում ենք խաղաղ Հայաստանում. Հղումը՝ Aravot.am

Scroll to Top