Դու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան
Հղումը՝ Hraparak.am
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ ու արժանապատիվ։ Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, իսկ անունները՝ անջնջելի մեր սրտերում։ Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր ուժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է։ Թող Մայիսի 9-ը միշտ մնա հավատքի, պայքարի և վերածննդի խորհրդանիշ։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»,- գրված է ուղերձում։ Հղումը՝ Newday.am
Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, ես դ չէի անվանի ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,–ասաց նա։ Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների լուրերը, ըստ որոնց Հայաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ կոշտ զրույց է եղել նրա հետ՝ կապված Հայաստանում Զելենսկիին հարթակ տալու հետ, փոխնախարարն ասաց. «Դա իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր։ Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Դա կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։ Եթե կարիք լինի, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցեք, այս պահի դրությամբ ես չեմ ուզում մեկնաբանել»։ Հղումը՝ News.am
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն: Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել Ալեն Սիմոնյանը։ «Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության: Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն: Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի և պատմության համատեքստում: Փա՛ռք նահատակներին»,- գրված է ուղերձում։ Հղումը՝ Newday.am
Սյունիքի Տեղ գյուղում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացին հրաժարվեց վերցնել նրա առաջարկած՝ առանց Արցախի քարտեզը, նշելով, որ այն շատ փոքր է: Երիտասարդը նաև ակնարկեց, որ վտանգ կա, որ Սյունիքը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին: «Չեմ ուզում, մի հարց ունեմ էլի։ Նայեք տեսնում եք չէ, պարոն Փաշինյան, կեղտոտ եմ, տների վրա գործ եմ անում, սարքում : Շարունակե՞մ սարքել, թե կարո՞ղ է պահի տակ ուրիշ բան ստացվել »,- ասաց քաղաքացին: Հարցը նյարդայնացրեց Փաշինյանին: Նա փորձեց համոզել երիտասարդին, որ այս պահին տան շինարարություն սկսելը նշանակում է, որ իրականում նա Սյունիքի կորստի վերաբերյալ մտավախություններ չունի: «Ե՞րբ ես սկսել տների վրա շինարարություն անել: Բա խի՞ չէիր անում էն ժամանակ, երբ քարտեզը մեծ էր»,- պնդում էր Փաշինյանը: Երիտասարդը բացատրեց, որ Արցախի հայկական լինելու ժամանակ մանկահասակ է եղել, հիմա մեծացել է, աշխատում է, ու կարող է իրեն թույլ տալ տուն կառուցել: Փաշինյանը չէր հանդարտվում. «Հա, բա մեծ չկա՞ր ձեր տանը, մեծ չկա՞ ձեր տանը»: Փաշինյանի դիտարկմանն ի պատասխան քաղաքցին ասաց. «Նայեք, չէ, ուղղակի սիրուն չի էլի, էդ քարտեզը վերցրած մեզ էլ սաղիս ասում եք վոբշեմ, էսա, տեղավորվեք սրա մեջ»: Փաշինյանն էլ ի պատասխան պնդեց, որ այո, պետք է տեղավորվել այդ քարտեզի մեջ, քանի որ դրանք են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հղումը՝ News.am
Ութ տարի շարունակ Հայաստանում ձևավորվել է հանրային գիտակցությունը բթացնելու, մարդկանց ուղեղները լվանալու, կեղծիքներով սնելու, տարատեսակ հիմարություններ ու ցնդաբանություններ հանրային խոսույթ մտցնելու, ներքին ատելություն սերմանելու տեղեկատվական միջավայր: Ութ տարվա ընթացքում, չեմ հիշում որևէ հարցի շուրջ թեկուզ մեկ բանական, առողջ և օգտակար քննարկում: Օրինակ՝ դրանց ասում և ապացուցում ես, որ սխալ արտաքին քաղաքականություն են վարում ու պատերազմի դուռ բացում՝ ասում են «ձեզ մերժել են», «մարտի 1», «հոկտեմբերի 27», «թալան», «30 տարի», «ասֆալտ», «սրա-նրա դղյակներ, միլիարդներ» և թեմայի հետ կապ չունեցող նմանօրինակ այլ ցնդաբանություններ: Ասում ես, ի՞նչու եք պատերազմի առիթ տվել, կամ դրանից հետո ինչու՞ եք գնացել Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ կարելի էր պահել Արցախի մնացած մասը, և քիչ, թե շատ՝ ընդունելի լուծում գտնել: Հիմնավորված պատասխանելու փոխարեն վայնասուն են դնում՝ «5-րդ շարասյուն», «ռուսամոլ», «նախկինները ուզում են գալ», «30 տարի առաջ են հանձնել Ղարաբաղը», «եկեղեցում մոմ են ծախում», «ռևանշիստ» և այլ բնույթի մառազմ ու ատելության խոսք: Կասկածից վեր է, որ մեր երկրի կորուստների ու դժբախտությունների պատճառներից մեկն էլ իշխանության սանձազերծած տեղեկատվական պատերազմն է: Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը: Որովհետև՝ որևէ երկիր չի կարող երկար գոյատևել, որտեղ իշխանությանն ասում է «կամ ես կլինեմ վարչապետ՝ կամ երկիրը վարչապետ չի ունենա»: Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է «կամ ինձ կընտրեք, կամ կլինի պատերազմ»: Երբեք չի կարող երջանիկ ու բարեկեցիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասին հայրենազրկում, ունեզրկում, նսեմացնում ու բռնի տեղահանում են՝ հետո ցինիկաբար հայտարարում, որ իրենք ավելի շատ բան են արել Ղարաբաղի համար: Առանց առողջ բանականության՝ հասարակությունները չունեն ապագա: Հղումը՝ Newday.am
Հայաստանում այսօր՝ մայիսի 8–ին, մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասկանցող քաղաքական ուժերի անվանումներև և այն համարները, որոնց ներքո նրանք հանդես են գալիս. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)-3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4 «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5 «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-6 «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7 «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8 ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-9 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-10 «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-11 ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 12 «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-13 «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-14 ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-15 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-16 ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 17 ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-18 «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-19 Հղումը՝ News.am
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է այսօրվա բրիֆինգում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի ձևակերպումներին։ «Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամատանատարը, պարտության մեջ մեղադրում էր տարբեր կամավորական ջոկատներին և անհատներին, ովքեր չունեին ո՛չ լծակներ, ո՛չ հնարավորություններ՝ որոշումներ կայացնելու։ Այսօր գրեթե նույնն էր․ մեղադրել այս պահին արտախորհրադարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չԷ։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց քանի որ խոսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ։ Բելառուսի նախագահի հետ հարաբերությունների մասին․ անձնական հարաբերությունները այլ բան են, միջպետական հարաբերությունները՝ լրիվ այլ պատասխանատվության դաշտ։ Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանին Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Բաքու, Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, և բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Բելլան եկավ Հայաստան։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաև շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական քաղաքական ընտանիքի հետ և հանդիսանում է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ: Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ, երբ դեռ «Արցախը Հայաստան էր, և վերջ» փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այսօր էլ ԲՀԿ-ն շարունակում է աշխատել իր եվրոպական գործընկերների հետ։ ԲՀԿ-ն ունի նաև շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող՝ «Եդինայա Ռոսիայի» հետ։ Ու ասեմ նաև, որ պատրաստվում ենք առաջիկայում մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հայ արտադրողների, մեր գյուղմթերքների և այլ արտահանողների, մեր արտագնա աշխատանքի գնացողների, և այլ շրջանակների համար ստեղծված խնդիրերը կարգավորելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Խնդիրներ, որոնք հասկանալի է, որ ստեղծվել են ամենևին ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի չհաշվարկված քայլերի պատճառով»,- ասվում է Տոնոյանի պատասխանում։ Հղումը՝ Newday.am