Գովազդ A1

Author name: Sose 2

Իրավունք

Երեկ Նիկոլը հրապարակայնորեն այնքան ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել. Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը 70-ամյա Տիգրան Դերմոյանը դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, իբրև թե ատելության խոսք էր տարածել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, որն ուղղված էր եղել Նիկոլին՝ Աննայի միջոցով։ Դատավճռի հիմքում դատավոր Չիչոյանը ապօրինաբար դրել էր Նիկոլին կից գործող ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած երկու ոստիկանի լկտի ու սուտ ցուցմունքները և մեկ տեսագրություն, որտեղ Դերմոյանը որևէ բառ չի արտաբերում։ Երեկ Նիկոլը հրապարակայնորեն այնքան նպատակային ու թիրախավորված ատելություն տարածեց, որ կբավականացներ մի քանի քաղաքացիական պատերազմների, բայց դատախազն ու քննիչը չեն տեսել և լսել, ճշմարտացի ցուցմունք տվող ոստիկան ևս չկա։ Նիկոլի դատավճիռը աննախադեպ է լինելու, և լինելու է ընտրովի արդարադատություն։ Հղումը՝ Аravot.am

Իրավունք

Փաշինյանի` բժշկուհու հետ միջադեպում վարքագիծը պարունակում է ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ. իրավաբան

Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը…)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը: Նա մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ նախաձեռնելուց։ Երևի կասեն՝ հանցանքի օբյեկտը չկա, դիտավորություն չկա կամ «մեղսունակություն» չկա, պարզապես քաղաքական խոսք է… Ցավալի է, որ մարդու իրավունքներով զբաղվող որևէ պետաիրավական ինստիտուտ մասնավոր անձանց դեմ ուղղված այս աղաղակող դեպքով հասցեական կամ առարկայական խոսք չասեց»։ Հիշեցնենք, որ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Առաջին անգամ Հայաստանից իրականացվել է հայրենական զենքի արտահանում. Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենքի արտահանման մասին: «Մայիս ամսվա ընթացքում հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել: Վերջին տարիներին այս ամենը եղել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը»,-նշել է նախարարը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Քաղաքականություն

Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցներից 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն, Քաղաքականություն

Վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Դիմումի առաջին և վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

Մենք գրել էինք, որ ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործըհիմնականում դրված է ոչ կուսակցականների, այլ վարձու աշխատողների վրա։ Երիտասարդական մեծ կառույց ունեցող, համենայնդեպս այդպես ներկայացող ուժը ոչ թե իր անդամների միջոցով է քարոզչական նյութերը տարածում, այլ մարդիկ է վարձել, որոնք 7-10 օր բուկլետ բաժանելու համար 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանալու: Բայց այս գումարը վաստակելը, պարզվում է, հեշտ չէ, քանի որ հատկապես Երեւանում համատարած մերժում, վիրավորում են ՔՊ-ի բուկլետ բաժանողներին, դուռն են շրխկացնում նրանց վրա, անպատվում են, անգամ դեպք է եղել` ջուր են շփել նրանց վրա եւ այլն։ Ընդ որում, վարձու աշխատողների վրա էլ վերակացուներ են նշանակել․ յուրաքանչյուր երկու հոգու՝ մեկ վերահսկող, որը պտտվում է բուկլետ բաժանողների հետեւից, հետեւում, որ բուկլետները չնետեն աղբարկղները, այլ մտնեն բնակարաններ, բաժանեն մարդկանց։ Չնայած ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդուգն, ինքնավստահ հայտարարություններին, թե ժողովուրդն իրենց սիրում է, մերժում է ընդդիմադիրներին, փաստն այն է, որ մարդկանց` ՔՊ-ին ուղղված վերաբերմունքը տարածվում է անգամ բուկլետ բաժանող անծանոթ, ոչ մի մեղք չգործած երիտասարդների վրա։ Մեր ձեռքի տակ է հայտնվել նաեւ ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը, որով քարոզարշավի շեմին զինել են իրենց քարոզիչներին ու համակիրներին` մանրամասն նկարագրելով, թե որ հարցին ինչպես պատասխանեն, ինչպես իրենց պահեն, երբ մարդիկ բացասաբար են իրենց վերաբերվում, ինչ «կռուտիտներ» օգտագործեն, եթե տհաճ հարցեր տան մարդիկ եւ այլն: Այդ ուղեցույցից պարզ է դառնում, որ իշխող թիմում հնարավորինս զգուշավոր, քաղաքավարի շփում են նախատեսել ի սկզբանե, որ մարդիկ չդիվոտեն, լսեն քարոզիչներին, վերջիններս ադեկվատ բացատրություններ հնչեցնեն՝ ի պատասխան դառը հիշեցումների, օրինակ, Արցախի, զոհերի, քանդված ասֆալտի կամ այլ թեմաներով: Բայց անգամ այս նախապատրաստությունները չեն կարողացել իրականացնել, եւ քանի օր է՝ տեսնում ենք, որ այս ուղեցույցի գլխավոր խախտողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որի նյարդերը տեղի են տալիս, եւ նա արդեն հոգեպես ծանր վիճակում է հայտնվել: Ուղեցույցը վերնագրել են՝ «2026թ. խորհրդարանական ընտրություններ․ ՔՊ դռնեդուռ արշավ»։ «Ինչո՞ւ է աշխատանքը դռնեդուռ» կարեւոր հարցին պատասխանում են հենց ՔՊ ուղեցույցում․ «Դռնեդուռ աշխատանքի հիմնական գաղափարը՝ մասնակցություն, վստահություն եւ թիրախավորված զրույցներ»։ Ըստ ուղեցույցի՝ «անձնական զրույցը վստահություն է ստեղծում, անձնական շփումն ավելի արդյունավետ է, քան գովազդը , սոցիալական մեդիան»։ Հատուկ շեշտվում է, որ նպատակ չկա բոլորին համոզելու․ «Մեր նպատակն է՝ մոբիլիզացնել աջակիցներին, համոզել չեզոքներին։ Կարեւորը՝ աջակիցներին բերել ընտրատեղամաս, չեզոքներին համոզել, որ ՔՊ ընտրելը կարեւոր է երկրի եւ երեխաների ապագայի համար»։ Այսինքն, ՔՊ-ում հասկացել են, որ միայն երդվյալ նիկոլականները կարող են այսքանից հետո իրենց ընտրել, ուստի նպատակը նրանց ընտրատեղամաս տանելն է։ Շեշտվում է՝ կարեւոր է, որ իրենց աջակիցներն անպայման մասնակցեն քվեարկությանը, ուստի ամեն գնով պետք է համոզել, որ հունիսի 7-ին գնան ընտրության: Օրինակ՝ այսպես․ «Ամեն դեպքում, Ձեր ձայնը շատ կարեւոր է, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում 2018թ․-ից սկսած, երբ մեր երկրի ու երեխաների ապագան ձեր ձայներով է որոշվում։ Եվ ամենակարեւորը՝ սա ընտրություն է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խնդրում եմ՝ ընտրեք խաղաղությունը»։ Խորհուրդ են տալիս զրույցը վարել 1-3 րոպե տեւողությամբ, խոսել թոշակների 10 հազար դրամի եւ պարտադիր առողջապահական ապահովագրության մասին։ Անգամ նկարագրված է, թե դա ինչպես անել` դուռը թակել, ներկայանալ, ներկայացնել թիմը, ճշտել՝ ժամանակ կարո՞ղ են տրամադրել, շարունակե՞նք խոսակցությունը: Եթե ոչ, հանգիստ, առանց համոզելու հեռանալ։ «Դուռը մեղմ թակել․ կարող է փոքր երեխա քնած լինել, կարող է տանը առողջական խնդիր ունեցող մարդ քնած լինել։ Կանգնել մեկ քայլ հետ, ժպտալ, խոսել հանգիստ տոնով։ ․․․ Սկսել խաղաղության թեմայից: Օրինակ. «Մենք խնդրում ենք, որ դուք հունիսի 7-ին տեր կանգնեք խաղաղությանը՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին։ Դա Հայաստանի խաղաղ ապագան երաշխավորելու միակ տարբերակն է»։ Հարգել մարդկանց ժամանակը, եթե զբաղված են, շնորհակալություն հայտնել, անցնել առաջ։ Հարգալից վերաբերմունքը ձեւավորում է քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է ուղեցույցում։ Մի ուշագրավ արձանագրում եւս․ չնայած Փաշինյանն ամեն օր Երեւանի փողոցներում երեխաներին քաղցրավենիք ու քարտեզներ է բաժանում՝ առանց նրանց ծնողների թույլտվությունը հարցնելու, սակայն ուղեցույցում «կարեւոր սահմանափակում» կա. «Առանց ծնողների թույլտվության` երեխաներին ոչինչ առաջարկել չի կարելի»։ Ուղեցույցը կազմողները, պարզվում է, շատ խորամանկ ու նրբանկատ մարդիկ են: Նրանք քարոզիչներին հորդորում են. «Եթե դուռը ծնող է բացում, պետք է խոսել դպրոցների, մանկապարտեզների մասին՝ «ավելի լավ եւ առաջադեմ երկիր ժառանգել երեխաներին»։ Եթե տարեց մարդ է, շեշտադրել թոշակները, առողջապահական ապահովագրությունը, թոռների ապագան։ Եթե երիտասարդ է, խոսել կրթությունից, դեպի Արեւմուտք եւ զարգացող աշխարհ բացվող հնարավորություններից»։ Եվ՝ ինչպես արձագանքել մերժմանն ու վիրավորանքին․ «Եթե դուռը փակում են, չվիճել, չերկարացնել զրույցը։ Եթե մարդը հետաքրքրված չէ կամ փակում է դուռը, ընդունել որոշումը, քաղաքավարի հեռանալ։ Ասել՝ «շատ լավ, մաղթում ենք ձեզ լավ օր», կամ՝ «մեր բազմաթիվ աջակիցներն այդպես չեն կարծում», «ձեր բակի/գյուղի բնակիչների մեծ մասը հակառակ կարծիքի են»։ Եթե նկատեցիք` այս «պրիյոմների» մի մասը Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձում էր կիրառել, օրինակ` իրեն անհաջողություն մաղթող մարդուն ասում էր` ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, եւ այլն: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ` երեւի ընտրողների կողմից չէին սպասում նման սուր արձագանք, դա է պատճառը, որ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն արդեն փողոցային լեքսիկոնով, ծամածռված դեմքով բղավում է տեսախցիկների առաջ եւ ափսոսում, որ բոլոր իրեն առարկողները պատերազմում չեն զոհվել: Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։ Մեր տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է եւ ասել` ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է` ազատման դիմում չի ներկայացնելու։ Արփինե Սողոյանի աղջիկը` Տաթեւիկը մեզ ասաց, որ հրահանգ եղել է` այլ մեկնաբանություն չտալով։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին

Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք եւ իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։ Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել-սպառնացել են՝ ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։ Պարզ չէ մի բան` եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ի՞նչ երաշխիք ունի, որ իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը: Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետեւելու են իրենց եւ պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը: Հղումը՝ Hraparak.am  

Եկեղեցի

Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am–ին հայտնում են, որ Արամ Առաջինը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին՝ միջազգային օրենքների համաձայն, Բաքվում պահվող Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը։ Նա նաեւ խոսել է Լիբանանի ներկա կացության մասին՝ ընդգծելով Լիբանանի պետության գերիշխանությունն և ներկայությունը լիբանանյան բոլոր հողերի վրա, Իսրայելի հեռացումը Լիբանանի հարավից եւ զինադադարի հարգումը: Վեհափառ Հայրապետը եւ Սրբազան Քահանայապետը հիշյալ հանդիպումից հետո առանձին զրույց են ունեցել հիշյալ եւ այլ հարցերի վերաբերյալ՝ տեսակետներ ու մտահոգություններ փոխանակելով: Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում. Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էում գրում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ։ Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։ Նման երևույթներն անընդունելի են։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավապահ համակարգը, ցանկության դեպքում, դա կարող է անել, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու գործիքակազմը։ Ընդ որում, դա կարևոր է փարատելու համար հանրության շրջանում տարածված այն կասկածները, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակներ։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ որևէ տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության, ներհանրային թշնամանքի կամ ներհասարակական ատելության տարածման առիթ, առավել ևս գործող իշխանությունների կողմից։ Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և պատասխանատու հանրային խոսույթ»: Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top