Գովազդ A1

Տնտեսություն

Հասարակություն, Տնտեսություն

Ներկրեք, բայց ամեն ինչը չափով, որ մեր տանջանքն էլ գին ունենա. արշալույսցին՝փոխնախարարին

Մեր բոլորիս համար համար թիվ մեկ խնդիրը լոլիկի վաճառքն է բարձր գնով ոչ թե 270 դրամով: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արշալույսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը: «Ու ոչ մի կիլոգրամ պարսկական լոլիկ չի լինելու, հետեւաբար մարդը մտնելու է սուպերմարկետ 500 դրամով առնի, մեր խնդրանքն է լուծումը գտնենք, գնանք աշխատենք, պետք է տանենք շուկաներում վաճառենք»,-ասաց մարզպետը: Բնակիչները նշում են, որ խնդիրը բնակիչները նշում են, որ խնդիրը մայրքաղաքում վաճառելու մեջ չի, այլ գնի ձեւավորման, քանի որ ծաղկի արտահանման սահմանափակումներով պայմանավոված շուտով ծաղկի ջերմոցներում էլ սկսելու են բանջարեղեն մշակել: «Ոչ մեկս մյուսին չենք ասում մի ներկրեք, բերեք, բայց ամեն ինչը չափով, որ մեր տանջանքն էլ գին ունենա»,- ասաց բնակիչներից մեկը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը բնակիչների հետ պայմանավորվեց ընդհանուր առաջարկները թղթին հանձնել եւ ներկայացնել իրեն, փոխադարձ քննարկման արդյունքում որեւէ լուծման կարողանան հասնել: Գյուղացիները նաեւ բարձրացրեցին վարկերի խնդիրը՝ նշելով, որ բոլորն էլ վարկ ունեն, եւ այս պայմաններում չեն կարողանալու մարումներ կատարել, նրանք խնդրեցին, որ նախարարությունը այս հարցով էլ աջակցի: Նշենք, որ բնակիչները փոխնախարարի հետ կհնադիպեն առաջարկներըտ ներկայացնելուց հետո: Հղումը՝ News.am

Տնտեսություն

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» կարգադրել է Ռուսաստանում դադարեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։ Պատճառը տեխնիկական կարգավորման պահանջների խախտումներն են։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ «Ռոսպոտրեբնադզորը» պետական մակնշման «Ազնիվ նշան» համակարգի օպերատորին լրացուցիչ հանձնարարություն է ուղարկել՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը դադարեցնելու մասին», — նշվել է հաղորդագրության մեջ։ Ստուգման ընթացքում մասնագետները հայտնաբերել են արտադրանքի բաղադրության անհամապատասխանություններ։ Ջրում արձանագրվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների մակարդակի գերազանցում։ Վերահսկող ծառայությունում կարծում են, որ նման մակնշումը կարող է մոլորության մեջ գցել գնորդներին՝ ըմպելիքի բուժիչ հատկությունների վերաբերյալ։ Բացի այդ, պահանջները կապված են նաև առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի հետ։ Սահմանափակումներն ազդել են ինչպես խանութների, այնպես էլ առցանց հարթակների վրա։ 2026 թվականի սկզբից «Ազնիվ նշան» համակարգն արդեն արգելափակել է այս ապրանքանիշի 38,4 միլիոն շշի վաճառքը։ Ընդունված որոշման մասին «Ռոսպոտրեբնադզորը» տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրների համապատասխան մարմիններին։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

ՌԴ-ն մայիսի 30-ից կսահմանափակի ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն` վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը։ «Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։ Հղումը՝ Hraparak.am  

Տնտեսություն

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում 170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները: Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Հղումը` Newday.am

Տնտեսություն

Ֆիլիպ Մորրիս Արմենիան մեկնարկել է ծխախոտ չպարունակող նիկոտինային բարձիկների վաճառքը՝ արագացնելու անծուխ ապագայի իրագործումը

Ֆիլիպ Մորրիս Արմենիան՝ հետևողական լինելով հնարավորինս արագ դադարեցնելու սիգարետի վաճառքը, իր անծուխ արտադրանքի պորտֆելին ավելացրել է նիկոտինային բարձիկները՝ նախատեսված չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել։ Նիկոտինային բարձիկները չեն պարունակում ծխախոտի տերև, սակայն պարունակում են նիկոտին և համային հավելումներ՝ համակցված սննդային այլ բաղադրիչների հետ։ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի (ՖՄԻ) դիրքորոշումն է. լավագույն քայլը, որ ծխողները կարող են անել իրենց առողջության համար, նիկոտինից և ծխախոտային արտադրանքներից ամբողջությամբ հրաժարվելն է։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր տարի տասը ծխողներից առավելագույնը մեկն է կարողանում հաջողությամբ թողնել ծխելը։ Այն չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել, ՖՄԻ-ն մշակել է գիտականորեն հիմնավորված անծուխ արտադրանքների շարք, որոնք ի համեմատ սիգարետի ավելի լավ այլընտրանք են։ Շվեդական Swedish Match ընկերության կողմից մշակված նիկոտինային բարձիկները չափահաս նիկոտին օգտագործողների համար նիկոտինը մատակարարելու նոր եղանակ են։ Նիկոտինային բարձիկները սիգարետի համեմատ արտազատում են 99%-ով պակաս վնասակար1 քիմիական նյութեր։ Այն պարունակում է նիկոտին, համային հավելումներ և այլ սննդային կարգի բաղադրիչներ և չի պարունակում ծխախոտ։ Նիկոտինային բարձիկը օգտագործվում է բերանի միջոցով՝ բարձիկը տեղադրելով լնդի և այտի կամ շրթունքի միջև մոտավորապես 30 րոպե։ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Գլխավոր կառավարիչ Արթուր Ռիեզնիկովը նշում է. «2022 թվականին ՖՄԻ-ն ձեռք բերեց Swedish Match ընկերությունը՝ բերանի միջոցով օգտագործվող նիկոտինային արտադրանքների գլոբալ առաջատարին, որն ունի Շվեդիայում սիգարետի սպառումը սնուսով և նիկոտինային բարձիկներով փոխարինելու տասնամյակների փորձ։ Այսօր Շվեդիան առաջատարն է Եվրոպայում ծխելու ամենացածր մակարդակով՝ 1980 թվականին մոտ 35%-ից մինչև 5.3% այսօր, ինչը շատ մոտ է ԵՄ-ի՝ ծխից ազատ երկրի 5% նպատակին։ Բացի այդ, հանրային առողջապահական տվյալները ցույց են տալիս, որ ծխելու տարածվածության նվազումը Շվեդիայում կապված է ծխելու հետ կապված հիվանդությունների և դրանց հետևանքով մահացության զգալիորեն ավելի ցածր մակարդակի հետ՝ հատկապես շվեդ տղամարդկանց շրջանում՝ համեմատած Եվրոպական միության մյուս երկրների հետ։ Ուրախ ենք այդ փորձն ու գիտելիքը բերել Հայաստան»։ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ գլոբալ առաջատար դեպի անծուխ ապագա Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլն սպառողական ապրանքներ արտադրող առաջատար միջազգային ընկերություն է, որն ակտիվորեն աշխատում է անծուխ ապագա կառուցելու ուղղությամբ և երկարաժամկետ զարգացնում իր պորտֆելը՝ ներառելով նաև ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանքներ։ Ընկերության ներկայիս պորտֆելը հիմնականում ներառում է սիգարետ և անծուխ արտադրանքներ՝ այդ թվում ծխախոտը տաքացնող, բայց այրում չառաջացնող սարքեր, նիկոտինային բարձիկներ և վեյփեր։ ՖՄԻ-ի անծուխ արտադրանքը վաճառվում է ավելի քան 105 շուկաներում, և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ ՖՄԻ-ի գնահատականների, դրանք օգտագործում են ավելի քան 43 միլիոն չափահաս սպառողներ ամբողջ աշխարհում, որոնցից շատերը ամբողջությամբ հրաժարվել են սիգարետներից կամ զգալիորեն նվազեցրել դրանց օգտագործումը։ 2025 թվականին PMI-ի ընդհանուր մաքուր եկամուտների 41.5%-ը կազմել է անծուխ բիզնեսը։ 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 16 միլիարդ դոլար է ներդրել նորարարական անծուխ արտադրանքների մշակման, գիտական հիմնավորման և առևտրայնացման համար՝ նախատեսված չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել։ Այս ներդրումները ներառում են նաև համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների զարգացում՝ նախակլինիկական համակարգային տոքսիկոլոգիայի, կլինիկական և վարքագծային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական ուսումնասիրությունների ոլորտներում։ Գիտական մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է Swedish Match-ի General snus-ի և ZYN նիկոտինային բարձիկների, ինչպես նաև ՖՄԻ-ի ծխախոտի տաքացման սարքերի և դրանց սպառողական ապրանքների որոշ տարբերակների շուկայավարումը՝ իրենց կատեգորիաներում առաջին նման թույլտվություններով։ IQOS սարքերի որոշ տարբերակներ և General snus-ը FDA-ի կողմից ստացել են նաև «Մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք» թույլտվությունները։ Կենսական գիտությունների ոլորտում ամուր հիմքի և փորձի շնորհիվ ՖՄԻ-ն ունի նաև երկարաժամկետ նպատակ ընդլայնվելու առողջության և բարեկեցության ոլորտներում։ «ՖՄԻ», «մենք», «մեր» և «մեզ» ձևակերպումները վերաբերում են Philip Morris International Inc.-ին և նրա դուստր ընկերություններին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com։ ¹ Կարևոր տեղեկատվություն․ սա պարտադիր չի նշանակում ռիսկի 99% նվազում։ Նիկոտինային բարձիկները լիովին ռիսկից զերծ արտադրանք չէ։ «99%-ով պակաս» ցուցանիշը ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սիգարետի ծխում առկա 9 վնասակար քիմիական նյութերի մակարդակների խորհուրդ տրվող միջին նվազումը (նիկոտինը ներառված չէ)։ Համեմատությունը կատարվել է ստանդարտ սիգարետի ծխի և ZYN բարձիկից արտազատվող նյութերի միջև։ Հղում՝y` News.am

NA, Հասարակություն, Տնտեսություն

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն. հրապարակվել է տեքստը

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է տեքստը, այն ներկայացնում ենք ստորև՝ «Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Վերահաստատում ենք մեր հարաբերությունների կարևորությունը որպես բարեկամներ և ռազմավարական գործընկերներ և արտահայտում ենք մեր համատեղ հանձնառությունն էլ ավելի խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ընդլայնել մեր համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Ընդգծում ենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է համատեղ շահերի վրա, ինչպիսիք են  քաղաքական և կրոնական ազատությունների խթանումը, տնտեսական ազատության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային նշանակությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան հաստատելու գործում: Ընդունում ենք, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (ԹՐԻՓՓ) և դրա՝ 2026 թվականի հունվարի 13-ին ընդունված իրականացման շրջանակը կենսական են այս նպատակների համար: Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում ենք, որ այս կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը: Շեշտում ենք մեր փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների,  կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում: Բաժին I. Գործընկերության սկզբունքները Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա. Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Մեր բարեկամությունը բխում է ընդհանուր արժեքների նկատմամբ մեր հանձնառությունից և այն համոզմունքից, որ, ժողովրդավարական և թափանցիկ կառավարումը օժտում է քաղաքական լեգիտիմություն և հետևաբար, կայունություն։ Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը նպաստում է խաղաղության և կայունության խթանմանը: Ուժեղ, անկախ, ինքնիշխան, տեխնոլոգիապես զարգացած, բարգավաճ, տարածաշրջանում ինտեգրված և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս: Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ազատ հասարակությունների լայն համայնքի հետ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, Միացյալ Նահանգներն ակնկալում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը և վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջպետական սահմանի վերջնական սահմանազատումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և բոլոր հումանիտար հարցերի հանգուցալուծումը: Տևական խաղաղությունը կենսական է Հարավային Կովկասի առավել կայուն և բարգավաճ ապագայի համար: ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակների համաձայն, կողմերը դիտարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը և վերականգնումը որպես խթանող քայլ տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման տեսլականի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և վստահելի տեղեկատվական և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցմանը՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս խթանում է հարևանների միջև փոխկախվածությունը և փոխադարձ օգուտները՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել աջակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Բաժին 2. Տնտեսական, առևտրային, էներգետիկ, տիեզերքի և հանքաարդյունաբերական ոլորտներում համագործակցություն Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային համագործակցությունը և բարելավելու երկկողմ գործարար միջավայրը։ Մենք գիտակցում ենք, որ արդար և փոխադարձ առևտուրն առանցքային նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաների խրախուսման, տնտեսական զարգացման և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու և իր տնտեսական գործընկերություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը։ Վկայակոչելով նախորդիվ հիշատակված ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը և փոխըմբռնման հուշագրերը, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասնել առևտրում և ներդրումներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, ինչպես և ամրագրված է այդ փաստաթղթերում: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են բացահայտել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է բարելավել իր իրավական և կանոնակարգող նորմերը՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատելու նպատակով։ Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույնենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և  կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կարևորագույնհանքանյութերի զարգացման, հետազոտության, արդյունահանման, վերամշակման և առևտրի արագացման ուղղությամբ՝ լավագույն փորձին համահունչ, արդար, դիմակայուն և բազմազանեցված մատակարարման շղթաներ ապահովելու համար։ Այս նպատակով, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խրախուսել համագործակցությունը ԱՄՆ ինստիտուտների և ՀՀ համապատասխան և ապագա ինստիտուտների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասցեագրել իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթաների և արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները, ներառյալ ընդլայնելով արտահանման վերահսկման լավագույն փորձի շուրջ երկկողմ քննարկումները: Ընդունելով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի ապահովման և տնտեսական աճի խթանման հարցում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ուսումնասիրեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման ուղղությունները և ընդլայնեն գյուղատնտեսական արդյունավետությունը, այդ թվում՝ ԱՄՆ նոր և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընդունելով, որ հուսալի մատակարարման շղթաները անփոխարինելի են մեր համատեղ տնտեսական անվտանգության համար, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել փոխգործակցությունը՝ զարգացնելու  կիսահաղորդչային ապահով մատակարարման շղթաները, խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները, խթանելու կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ոլորտում համատեղ ակադեմիական և հետազոտական գործընկերությունը, ամրապնդելու արտահանման արդյունավետ վերահսկողությունն արհեստական բանականության (ԱԲ) կիրարկման և մոդելի զարգացման նկատմամբ, ամրապնդելու համագործակցությունն ԱԲ ռեսուրսների շեղումը կանխարգելելու հարցում և պատրաստելու աշխատուժ ԱԲ կիրառություններն արդյունավետ կերպով օգտագործելու և յուրացնելու նպատակով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համագործակցությունը

Տնտեսություն

Մեդվեդևը Փաշինյանին խորհուրդ է տվել հենց հիմիկվանից բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հեղուկացված բնական գազի մատակարարման շուրջ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։ «Այժմ ճիշտ ժամանակն է՝ ամերիկյան հեղուկ գազը ծովով ուղիղ Ա երկրի [Հայաստանի] նավահանգիստներ հասցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,— գրել է նա։ Քաղաքական գործիչը հավելել է, թե բոլորի համար էլ պարզ է, որ «եվրոպական գազի գներին անցնելու դեպքում ժողովուրդն այս քեռուն պարզապես քշելու է»։ Այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետը «ստիպված է ամեն գնով հետույք խաղացնել՝ փորձելով դուր գալ միանգամից բոլորին»։ «Բայց այդպես չի լինում»,— զգուշացրել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ «տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում»։ Մեդվեդևը նաև հասկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը շարունակելու դեպքում ԵԱՏՄ-ում մնալ չի հաջողվի, ինչը նշանակում է, որ գազի դիմաց էլ ստիպված կլինեն վճարել եվրոպական գներով։ «Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա», — գրել է քաղաքական գործիչը՝ հայտարարելով, որ Փաշինյանը հենց դա է պատրաստվում անել մոտ ժամանակներս, քանի որ «համառորեն իր գերտերությունը քաշում է դեպի Եվրամիություն՝ միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները»։ «Ընդ որում, Թրամփների և Մակրոնների հետ զրույցներից թևավորված՝ կովկասյան բարեփոխիչն այնտեղ է հասել, որ հայտարարել է, թե ցանկացած սցենարի դեպքում Ռուսաստանը պարտավոր է իր հեռացող «գործընկերոջ» համար պահպանել գազի ներկայիս գները՝ 177,5 ԱՄՆ դոլար (1 000 խորանարդ մետրի դիմաց)։ Եվ կարևոր չէ, որ 2026 թվականի մայիսին Եվրոպայում այս ապրանքի բորսայական գները TTF հաբում (Նիդերլանդներ) ֆյուչերսներով տատանվում էին 1 հազար խորանարդ մետրի դիմաց 570-590 դոլարի սահմաններում», — հավելել է Մեդվեդևը։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված՝ «հայտնաբերված անորակ» ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես՝ «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած գինու և կոնյակի իրացումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։ Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունում։ «Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն արտադրանքի իրացման կասեցման և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- հավելել են Ռոսպոտրեբնադզորում։ Նշվում է, որ «պարտադիր պահանջներին չհամապատասխանող» է համարվում «Սովորական սորտային կարմիր կիսաքաղցր գինի «Գետափ Վերնաշեն» (11% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «Սովորական սորտային սպիտակ չոր գինի «Վեդի Ալկո» Հարջի, Տ3 «Legends Arni» (12% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 17.12.2024) արտադրությունը՝ «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի։ «Անորակ» արտադրանքի ցանկում է նաև «Սովորական հնգամյա կոնյակ «Հայկական կոնյակ 5 աստղ» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան)։ Բացի այդ, «անհամապատասխանություն» է հայտնաբերվել «Մարկային հնեցված հայկական կոնյակ «ԿՎ» յոթնամյա «Շահնազարյան ХО» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 16.05.2025) արտադրանքի մոտ, որն արտադրվել է «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ)։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց էր սահմանել Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում կասեցնելու վերաբերյալ՝ «հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության հայտնաբերված գերազանցման» պատճառով։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ջրային կոմիտեից: Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Հղումը՝ News.am

Scroll to Top