Տեսանյութ. Ոստիկանները թույլ չտվեցին ՀՀԿ-ականներին երթ իրականացնել
Հղումը՝ A1plus.am
Շուտով տեղի կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին մեծ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Երկու մասից բաղկացած «Ռոբերտ Քոչարյան․ այնպիսին, ինչպիսին կա» ֆիլմը պատմում է քաղաքական գործչի ընտանիքի մասին՝ նախապապերից մինչև մեր օրերը, Հայաստանի երկրորդ նախագահի անցած քաղաքական ուղու, ընտանիքի պատմության, որը միահյուսված է Արցախի ազատագրական շարժման և Հայաստանի իրադարձությունների հետ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև 2018 թվականին երկրում իշխանափոխությունից հետո սկսված հետապնդումների մասին։ Ֆիլմում բազմաթիվ հարցազրույցներ կան՝ Բելլա Քոչարյանի, ընտանիքի անդամների, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, փաստաբան Հայկ Ալումյանի, ինչպես նաև ներկայացված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ «Այս պատերազմում մենք չպետք է պարտվեինք», — 44-օրյա պատերազմի արդյունքների մասին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասները՝ մեծ ֆիլմում։ Հղումը՝ News.am
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հիշեցնենք, որ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր տեսաուղերձում ադրբեջանցի առաջնորդը մի շարք դժգոհություններ էր հայտնել Եվրախորհրդարանի (ԵԽ) և ԵԽԽՎ-ի հասցեին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված բանաձևերի ընդունման համար։ Ալիևի ելույթից հետո խոսք խնդրելով՝ ԵԽ նախագահն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է և բաղկացած է ընտրված ներկայացուցիչներից։ Նրանք բանաձևերն ընդունում են ձայների մեծամասնությամբ։ «Այդ բանաձևերը կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, սակայն մենք երբեք չենք փոխում մեր աշխատանքի մեթոդներն ու որոշումները»,- շեշտել է Ռոբերտա Մեցոլան։ Հղումը՝ News.am
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արդեն իսկ իրական օգուտներ են ստացել խաղաղությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Գագաթնաժողովում իմ մասնակցությունն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է»,— նշել է Ալիևը։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ են մնում խաղաղության օրակարգին՝ չնայած գործընթացին խոչընդոտելու փորձերին։ Նա շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանի առաջնորդի հայտարարությունները հաստատում են խաղաղության հանդեպ հավատարմությունը։ Հղումը՝ News.am
Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին ՝«պատերազմական հանցագործներ»,իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։ Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։ Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։ Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։ Սա է ձեր բերած խաղաղությունը։ Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։ Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։ Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրել է նա: Հղումը՝ Newday.am
«Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրողություն է։ Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Անցած տարի Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, նախագահ Թրամփը դա նույնպես ստորագրեց՝ որպես վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, եւ մեզ համար, վստահ եմ՝ նաեւ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ տեսակապով իր ելույթում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նշեց, թե այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռեւս 1990-ականների սկզբից․ «Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանն էլ ավելի առաջ գնալով՝ սկսել է մատակարարել մեր նավթամթերքը եւ դիզելը դեպի Հայաստան՝ համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առեւտրային հարաբերությունների համար»։ Ալիեւն անդրադարձավ նաեւ ԹՐԻՓՓ-ին․ «Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո՝ դա փոխկապակացվածությունն է, Թրամփի՝ բարգավաճման եւ խաղաղության ճանապարհը հասնելու է Հայաստանով դեպի Նախիջեւան եւ դառնալու է Միջին միջանցքի մի մաս։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»։ Այնուհետեւ Ալիևը սկսեց դժգոհել եվրոպական համայնքից։ «Այս հնարավորությունից օգտվելով՝ ես կցանկանայի երախտիքս հայտնել Եվրահանձնաժողովին՝ իր ջանքերի համար։ Ցավոք սրտի, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը։ Նրանցից մեկը՝ Եվրոպական խորհրդարանն է, մյուսը ԵԽԽՎ-ն։ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից, մեր պատվիրակությունը երբեք որեւէ սահմանափակումների տակ չի եղել ԵԽ կողմից, մինչեւ 2024 թվականի հունվարը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ավարտեց սեպարատիզմը Ղարաբաղում, մենք իրականացրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի։ Դրանից 4 ամիս հետո ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեց մեր պատվիրակության նկատմամբ։ Ցավոք սրտի, երկակի ստանդարտներն այսօր դարձել են աշխատաոճ ԵԽԽՎ համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն արժեքն ունի, ինչպես ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս հարցում երկակի ստանդարտներն անընդունելի են»,- ասաց նա։ Հղումը՝ Aravot.am
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ մնաց պատասխանել Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին հարցին, որոնք նա օգտագործել էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Զելենսկին անպատասխան թողեց NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին մատակարարել ֆոսֆորային ռումբեր, և հեռացավ ճեպազրույցների գոտուց։ Հղումը՝ News.am
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահն անընդհատ զանգահարում էր Պուտինին՝ հրադադարի հասնելու համար, նա նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումների հետ։ Հայկական կողմը Փարիզից մշտապես ստացել է այն, ինչ խնդրել է։ Խնդիրը ոչ թե Ֆրանսիան էր, այլ Երևանի անհետևողականությունը․ հայկական կողմը պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը՝ ի չիք դարձնելով գործընկերների ջանքերը։ Հղումը՝ Aravot.am
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները։ «Հայաստանն ինքնուրույն է կայացնում իր որոշումները. ընդամենը մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են։ Իհարկե, եվրոպական հեռանկարի հարցը օրակարգում է, բայց ընտրությունը Հայաստանինն է», — Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Կալասը։ Հղումը՝ News.am