Գովազդ A1

Author name: Sose 2

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Ազատությո՜ւն, ազատությո՜ւն»․ «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ պատշգամբից դուրս նայող Միքայել Սրբազանին

Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպելուց, նրանց հարցերին պատասխանելուց, Հայաստանի ու Գյումրու զարգացման տեսլականը ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն ու նրանց համակիրները քայլերթ սկսեցին քաղաքի կենտրոնական հատվածում։ Մինչ նրանք հասնում էին «Սուրբ Յոթ վերք» եկեղեցի՝ մոմ վառելու, նկատեցին տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանին, որն իր կեցավայրի՝ Շիրակի թեմի շենքի իրեն հատկացված սենյակի պատշգամբից երբեմն դուրս է նայում՝ հեռվից հետևելով քաղաքի պատմական այդ հատվածում կատարվող անցուդարձին։ Նրան տեսնելուն պես՝ սկսվեցին բուռն ծափահարություններ․ քայլերթի մասնակիցները կանգնեցին, ձեռքով ողջունեցին Շիրակի թեմի առաջնորդին՝տևական ժամանակ բացականչելով․ «Ազատությո՜ւն․ ազատությո՜ւն»։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա գագաթնաժողովին

Այսօր՝ մայիսի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ մայիսի 4-ին, Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և դիմացկունություն Եվրոպայում» կարգախոսով։ Հղումը՝ Hraparak.am  

Քաղաքականություն

Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։ Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։ Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։ Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։ Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։ Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»: Հղումը՝ Hraparak.am

Սպորտ

Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն

«Ազատություն». Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ: Չեմպիոնական հանդիպման գոլերից մեկը խփեց Հենրիխ Մխիթարյանը. 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը: Հղումը՝ Аravot.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են. Արտակ Բեգլարյան

«Այստեղ հավաքվում ենք ե՛ւ արցախցիների իրավունքների խնդիրները ներկայացնելու, ե՛ւ ՀՀ ժողովրդավարության հարցերը ներկայացնելու ու ըստ այդմ՝ մեր պահանջները ներկայացնելու: Մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են. քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, եկեղեցու դեմ ոտնձգություններ, ատելության խոսք եւ այլն: Մինչ նրանք խոսում են խաղաղության մասին ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է , որ մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր իր ու մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույցին: Քաղաքացիները բողոքի ցույցն անցկացրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում էր ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ: «Պահանջում ենք՝ ուշադրության ներքո պահել այդ խնդիրները, առնվազն տեղյակ լինել ՝ ինչ է կատարվում ու արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն՝ մշակութային ժառանգության՝ որպես մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, գերիների վերադարձ ու արցախցիների Արցախ վերադարձ: Չեմ ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու ենք որեւէ հաջողության, բայց պետք է լինենք հետեւողական՝ նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործելով»:

Իրավունք

Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Հայաստանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին` Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ. Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային Հարգելի տիկին ֆոն դեր Լայեն, Հարգելի պարոն Կոշտա, Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները և իսկապես կնպաստեն Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացին: Այս նամակով մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման վրա: Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին: Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական հարցերն անկյունաքարային նշանակություն ունեն: Ու հենց այս կարևոր արժեքների պահպանումը, իրավունքների նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որը թույլ է տալիս կայուն խաղաղություն հաստատել: Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից: Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր: Ուստի դիմում ենք ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին։ Ստորագրել են` «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ ԻՆԵԴՆԵԹ Տեղեկատվության և կրթության զարգացման ցանց ՀԿ «Իրավունքի կենտրոն» ՀԿ «Արագած հովիտ» ՏԱԽ) «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Արդարության նոր մշակույթ» ՀԿ «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Արցախ միություն» ՀԿ «ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» սոցիալական, երիտասարդական ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետազոտական, փաստաբանական կենտրոն ՀԿ Հղումը՝ Aravot.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Գաղութներում, բերդերում տեղ չկա․ տնային կալանքը սարքել են խաղ ու պար, համաներում լինելո՞ւ է»․ հարց Նարեկ Կարապետյանին

Այսօր Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ հարց ուղղեց Նարեկ Կարապետյանին՝ թե համաներում հայտարարելո՞ւ են։ Նրա հարցը, սակայն, իր մեջ քննադատական դիրքորոշում էր պարունակում իշխող ուժի մասին, որին անվանեց «փոքր խմբակ», շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։ Հարց տվողի ձևակերպմամբ՝ ուզում էին Գյումրին կոլապսի ենթարկել, սակայն պարոն Առաքելյանն իր մեջ ուժ ու եռանդ գտավ, ամեն ինչ գցեց հունի մեջ։ «Պարոն Կարապետյան, գաղութներում, բերդերում տեղ չկա, տնային կալանքը սարքել են խաղ ու պար, ինչ կենես, տնային կալանք կուտան,ամնիստիա անելո՞ւ եք»,-ասաց երիտասարդը ու փոքր-ինչ դադար տալով՝ պատասխանեց իր իսկ հարցին՝ «Անպայման լինելու է, չէ՞, պարոն Կարապետյան»։ Դահլիճը ծիծաղեց, ծափահարեց։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մի քանի օր առաջ մենք հայտարարել ենք․ Սամվել Կարապետյանը, անցնելով այդ գործընթնացների միջով, ասել էր՝ մեր երկրում հիմնական, կարևոր առաջնահերթությունը  լինելու է մարդասիրությունը։ Երբ իրեն առաջին անգամ տարել էին Հոկտեմբերյան՝ 2-3 օրով, մտել էր, երիտասարդները դուրս էին եկել՝ ուրախացած, ասել էր՝ այսքան պարապ ջահել ինչ է անում էստեղ, ում պարապ է տեսել, աշխատանքի է դրել։ Համաներում լինելու է»։ www.Aravot.am

Իրավունք

Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանցանհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակի տեքստն ամբողջությամբ: Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին Երևան, Հայաստան Մեծարգո պարոն վարչապետ,Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամներս, ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու առիթով Ձեր պատմական այցը Հայաստան: Հուսով ենք, որ Ձեր ներկայությունը կամրապնդի Կանադա-Հայաստան հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Այս նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մարդասիրական հրատապ խնդրի վրա․ մեր հարազատները՝ 19 հայ բանտարկյալներ շարունակում են Ադրբեջանում ապօրինաբար պահվել անազատության մեջ: Չնայած նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել նրանց անազատության մեջ՝ երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքը և խաթարելով խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը: Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում: Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին։ Մեր մտահոգությունները խորանում են նրանց կալանքի պայմանների և միջազգային դերակատարների կողմից արձանագրված մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։ Նրանց դեմ կայացած դատավարությունները լայնորեն քննադատվել են՝ որպես արդար դատավարության սկզբունքների հետ անհամատեղելի գործընթացներ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին ազատարձակելու մտադրություն չունեն։ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆիզիկական ներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է նրանց կացության վերաբերյալ կանոնավոր ու անաչառ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։ Կանադայի փորձն այս կոչին հաղորդում է բարոյական առանձնահատուկ կշիռ։  Կանադան անցել է հաշտեցման սեփական գործընթացի միջովև հասկացել, որ կայուն խաղաղություն կարող է կառուցվել ոչ թե ժխտման, լռության կամ չբուժված վերքերի, այլ ճշմարտության, իրավունքների ճանաչման, հարգանքի, համագործակցության և գործընկերության հիման վրա։ Նույն սկզբունքն է գործում նաև այստեղ. խաղաղությունը, որը թույլ  էտալիս մարդկանց կամայականորեն պահելկալանքի տակ, նրանց ընտանիքներին էլ՝ տառապանքի մեջ, չի կարող լինել վստահելի, կայուն կամ արդար։ Մեծարգո պարոն վարչապետ, Դավոսում Ձեր ելույթում Դուք ներկայացրիք «արժեքների վրա հիմնված ռեալիզմի» սկզբունքային և պրագմատիկ տեսլականը՝ հիմնված մարդու իրավունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու օրենքի գերակայության վրա։ Դուք հիշատակեցիք «ստի մեջ ապրելու» Վացլավ Հավելի նախազգուշացումը․ Բաքվում հայբանտարկյալների շարունակվող կալանքը հենց այդպիսի իրավիճակ է, որը պետք է կոչել իրական անունով ու կարգավորել։ Ամենայն հարգանքով՝ խնդրում ենք Ձեզ ներգրավել Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային Բաքվում պահվող հայբանտարկյալների գործին և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերությունները Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։ Խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Նրանց ազատ արձակումը և հայրենիք վերադարձնելն անփոխարինելի են խաղաղության ցանկացած իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց են։ Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։  Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում։ Խորապես համոզված ենք, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ մեր ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում: Շնորհակալություն ենք հայտնում մարդասիրական այս հրատապ խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար և ակնկալում ենք Կանադայի աջակցությունը մեր հարազատների ազատ արձակման և անվտանգ վերադարձի ապահովման գործում: Հղումը՝` News.am

Քաղաքականություն

Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Հայաստանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին` Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ. Հղումը՝ Aravot.am

Scroll to Top